Artsakhpress

Մշակույթ

17-18-րդ դարերի 12 000-ից ավելի տապանաքարեր կան Նոր Ջուղայում, որոնք հարուստ տեղեկություն են պարունակում. Ս. Կարապետյան

Հուշարձանագետ Սամվել Կարապետյանը ՀՀ քաղաքաշինության նախարարության Ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտում «Նոր Ջուղա» խորագիրը կրող գիտաժողովին ներկայացրեց «Տեղանունները Նոր Ջուղայի տապանագրերում» թեման:

17-18-րդ դարերի 12 000-ից ավելի տապանաքարեր կան Նոր Ջուղայում, որոնք հարուստ տեղեկություն են պարունակում. Ս. Կարապետյան

17-18-րդ դարերի 12 000-ից ավելի տապանաքարեր կան Նոր Ջուղայում, որոնք հարուստ տեղեկություն են պարունակում. Ս. Կարապետյան

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, փետրվարի 29, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Ըստ նրա՝ տապանագրերը հարուստ տեղեկագրություն են պարունակում. Նոր Ջուղայի հին գերեզմանատանը 17-18-րդ դարերի տապանաքարերի թիվն անցնում է 12 000-ը հայտնում է Թերթ.ամ-ը:

Ըստ Սամվել Կարապետյանի՝ գաղթականների պարագայում տապանաքարերի վրայի գրառումները երկու խմբի կարելի է բաժանել.  տեղանուններ, որտեղ նշվել են ծննդավայրերը, այսինքն՝ հանգուցյալների հայրենիքում ծնված լինելը և տեղանուններ, որոնք արդեն գաղթավայրերի պատմության մաս են կազմում:

«Սա ցույց է տալիս, որ Նոր Ջուղան միջգաղթավայրային  պատմություն է ունեցել, որ, օրինակ, տարբեր երկրների՝ Անատոլիայից մինչև Հնդկաստան, մինչև Միջագետք տարբեր վայրերում ծնված  հայեր, ի վերջո, ամփոփվել են Նոր Ջուղայի գերեզմանոցում: Սա նշանակում է, որ իրենք իրենց  կյանքի ընթացքում իրենց գործունեության բերումով կապված են եղել Նոր Ջուղայի հետ»,- ասաց Սամվել Կարապետյանը:

Հուշարձանագետը խոսեց տեղանուններից: «Սրանց մեջ առավել արժեքավորը այն տեղանուններն են, որոնք արձանագրված են տապանագրերի առաջին սերնդի հանգուցյալների շիրմաքարերին, որովհետև նրանք 1604-1605 թթ.-ին բռնագաղթի ժամանակ հանգրվան գտան Նոր Ջուղայում և հիմնեցին  Նոր Ջուղան»,- ասաց նա՝ նշելով, թե  ամեն 100 տապանաքարից երկու-երեքի վրա է արձանագրվել տեղանունը:

«Նոր Ջուղայի մեծ գերեզմանատանը 17 -18-րդ դարերի մոտ 12 000-ից ավել տապանաքարեր կան, որոնց մեջ 250 տապանաքարեր տեղանուն են պարունակում: Այսինքն՝ մեր նախնիների հանգուցյալների հարազատները շատ չեն կարևորել տվյալ անձը որտեղից է եղել»,- ասաց նա: 

Թե ինչ եզրակացությունների են հանգում, Կարապետյանը  ասաց, թե օրինակ 18-րդ դարի սկզբի շիրմաքարի վրա նշված է Սյունիքի Աճպաճ գյուղը, որը 1720-ականներից այլևս հայաբնակ չի եղել: «Մինչ այդ տեղեկություն չունեինք, թե գյուղը երբ է եղել հայաբնակ: Կամ  կան գյուղեր, որոնց անուններն իսպառ մոռացության են մատնվել և հայտնի էլ չէ, թե դա  հայրենիքի որ մասում է գտնվել: Տարբեր տեսանկյուններից՝ պատմական, աշխարհագրական  առումով լրացնում են տեղեկությունները»,- ասաց նա:

 


     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search