Ժնևում ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի 31-րդ նստաշրջանի շրջանակներում փետրվարի 29-ին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է Ավստրալիայի՝ Մարդու իրավունքների հարցով հատուկ բանագնաց Ֆիլիպ Ռադոկին:
Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է Ավստրալիայի՝ Մարդու իրավունքների հարցով հատուկ բանագնացին
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, փետրվարի 29, ԱՐՑԱԽՊՐԵՍ: ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապի վարչության փոխանցմամբ՝ Էդվարդ Նալբանդյանն ու Ֆիլիպ Ռադոկը անդրադարձել են միջազգային կազմակերպություններում փոխգործակցության սերտացմանն առնչվող հարցերի:
Հանդիպմանը քննարկվել են երկկողմ հարաբերությունների զարգացման ուղղությամբ ձեռնարկվելիք համատեղ քայլերը, կարևորվել է բարձրաստիճան այցելությունների կազմակերպումը։ Զրուցակիցները բարձր են գնահատել Ավստրալիայի հայ համայնքի դերակատարությունը երկկողմ համագործակցության ընդլայնման գործում։
Հանդիպմանը մտքեր են փոխանակվել տարածաշրջանային խնդիրների և դրանց լուծման ուղիների շուրջ։