Artsakhpress

Քաղաքական

Սասունյանն ամերիկահայերին առաջարկում է թեկնածուների առջև դնել Արցախի անկախության, սահմանի բացման հարցերը

Եկել է ժամանակը, որ ամերիկահայությունը որդեգրի համահայկական նշանակության հարցերի բարձրաձայնման նոր ռազմավարություն:

Սասունյանն ամերիկահայերին առաջարկում է թեկնածուների առջև դնել Արցախի անկախության, սահմանի բացման հարցերը

Սասունյանն ամերիկահայերին առաջարկում է թեկնածուների առջև դնել Արցախի անկախության, սահմանի բացման հարցերը

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 2 մարտի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Սա «Կալիֆորնիա կուրիեր» թերթի հրատարակիչ եւ խմբագիր Հարութ Սասունյանի տեսակետն է, որը նա արտահայտեց «Արմենպրես»-ի հետ զրույցում: Ամերիկահայ հրապարակախոսի դիտարկմամբ՝ տասնամյակներ ի վեր հայերը ամեն չորս տարին մեկ անգամ հանդիպում են ԱՄՆ նախագահի թեկնածուներին, խնդրում նրանց խոստում տալ, որ երբ նախագահ դառնան, կճանաչեն Հայոց ցեղասպանությունը: Դա, սակայն, հետագայում անարդյունավետ է լինում. ճնշումների ներքո նախագահները մոռանում են իրենց խոստումն, ու ամբողջ աշխատանքը ջուրն է նետվում: «Ընդհանրապես միայն ցեղասպանության հարցը չպետք է բարձրացնենք: Այն քանի անգամ ԱՄՆ Կոնգրեսն ընդունել է, Ամերիկայի նախագահն էլ ստորագրել է: Մենք ունենք բազմաթիվ հարցեր թե որպես ամերիկահայեր, թե ընդհանրապես հայեր: Մեր գլխավոր խնդիրները պետք է թեկնածուի առաջ դնենք, օրինակ, Արցախի անկախության, Թուրքիայի հետ սահմանի բացման, մեր պահանջատիրության հարցերը: Ինչու չէ նաև բարձրացնենք հարցեր՝ կապված Հայաստանին ու Արցախին տրամադրվող ամերիկյան օժանդակության մեծացման ու երկրի համար կարևոր պաշտոններում ամերիկահայերի նշանակման հետ: Մենք պետք է այս հարցերը սեղանին դնենք ու տեսնենք, թե որ թեկնածուն է մեր շահերին համապատասխան առաջարկներ անում ու որքանով են վստահելի այդ խոստումները»,-նշեց Հարութ Սասունյանը:

Հղում կատարելով իր վերջին հոդվածներից մեկին՝ հրապարակախոսը նկատեց, որ ԱՄՆ նախագահական ընտրությունների այս փուլում հայերը պետք է ոչ մի թեկնածուի կողքին չկանգնեն, այլ սպասեն ընտրապայքարի առավել թեժացմանը:

«Պետք է սպասել, որ պայքարն ավելի թեժանա: Մոտենան նոյեմբերի ընտրությունները, որովհետև երբ թեկնածուներն իրար ավելի մոտ լինեն ձայներով, առավել նախանձախնդիր կլինեն մեզ առաջարկներ ներկայացնելու: Եթե մենք իրենց մոտ գնանք, մենք պետք է խնդրենք, աղաչենք, պաղատենք, իրենք մեզ միայն խոստում պետք է տան ու բան չանեն, բայց եթե իրենք տեսնեն, որ ամերիկահայության քվեները կարող են որոշիչ դեր կատարել իրենց ընտրապայքարում, իրենց շահը կլինի մոտենալ մեզ: Մենք պետք է մեզ թանկ ծախենք: Դեռ բավական ժամանակ կա»,-ընդգծեց Հարութ Սասունյանը:

Անդրադառնալով փաստին, որ ԱՄՆ Հայ դատի հանձնախմբի նախաձեռնությամբ նամակ է ուղղվել նախագահ Օբամային Հայաստանի հետ երկակի հարկումը բացառող պայմանագրի կնքման խնդրով՝ Հարութ Սասունյանը նկատեց, որ բավականին կարևոր հարց է, քանի որ դա նաև կնպաստի Հայաստանում ամերիկյան ներդրումների ներգրավմանը:

«Ամերիկահայ լոբբին աշխատանքներ է տանում է, որ Սպիտակ տունը, Կոնգրեսը դրական որոշում կայացնեն այս ողղությամբ: Ես վստահ եմ, որ ընտրություններից հետո այդ հարցն էլ կլուծվի, քանի որ իրենից դժվարություն չի ներկայացնում»,-հավելեց Սասունյանը:

 


     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search