The Playlist ժամանցային պորտալը կանխատեսել է, որ Հայոց ցեղասպանության մասին պատմող երկար սպասված «Խոստումը» ֆիլմը` առաջատար դերասաններ Օսկար Այզեքի և Քրիստիան Բեյլի մասնակցությամբ, կհայտնվի 2017 թվականի «Օսկարին» նախորդող Ակադեմիական մրցանակաբաշխության կարճ ցուցակում:
Քըրքորյանի` Ցեղասպանության մասին պատմող «Խոստումը» ֆիլմը կարող է հայտնվել «Օսկար 2017-ի» հավակնորդների ցուցակում
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 5 մարտի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Այս պահին ռեժիսոր Թերի Ջորջի «Խոստումը» ֆիլմը դեռևս նկարահանման փուլում է, սակայն դա երկար չի տևի: Առաջին հերթին, այն սիրո եռանկյունու մասին պատմող ֆիլմ է, որը համընկնում է Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած Հայոց ցեղասպանության ժամանակաշրջանին: Երկրորդ, ֆիլմում նկարահանվում են առաջատար դերասաններ, որոնք խաղը արժանի է գնահատականի», - Asbarez-ը մեջբերում է կայքում հրապարակված կարծիքը:
«Ոսկե գլոբուսի» մրցանակակիր Այզեքի և օսկարակիր դերասան Բեյլի մասնակցությունը երջանկահիշատակ Քըրք Քըրքորյանի նախաձեռնած ֆիլմում հաստատվել էր անցյալ ամռանը: Ֆիլմում նկարահանվելու են նաև Շառլոտ լը Բոնը, Ջեյմս Քրոմվելը, Ժան Ռենոն և Անջելա Սարաֆյանը:
Նկարահանումներն սկսվել են անցյալ աշնանը` Իսպանիայի տարբեր քաղաքներում: Ֆիլմի պրեմիերան նախատեսված է 2016-ի վերջին: