Թուրքիայի Զինված ուժերի թվաքանակը 2016-ի մարտ ամսվա սկզբի դրությամբ կազմել է 610 հազար։
Թուրքիայի զինված ուժերի թվաքանակը նվազել է
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 9 մարտի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Sozcu պարբերականի փոխանցմամբ՝ Թուրքիայի զինված ուժերում 2016-ի մարտի դրությամբ ծառայում են 358 գեներալ ու ծովակալ, 39 707 սպա, 97 975 ենթասպա, 10 390 պայմանագրային զինծառայող, 7312 պահեստազորի սպա։
Նշվում է, որ 2016-ի փետրվարի դրությամբ զինված ուժերի ընդհանուր թվաքանակը եղել է 633 հազար, ինչը մարտին արդեն կազմել է 610 հազար։