Artsakhpress

Հասարակական

Ինչով է Արցախը գրավիչ. բացահայտում են զբոսաշրջիկները

«Առաջին անգամ եմ գտնվում Արցախում: Ես առաջ շատ բան չգիտեի Արցախի մասին»,- «Արցախպրես»-ի թղթակիցի հետ զրույցում այսօր նման խոստովանություն է արել զբոսաշրջիկ Դանիելը (ներկայացել է միայն անվամբ):

Ինչով է Արցախը գրավիչ. բացահայտում են զբոսաշրջիկները

Ինչով է Արցախը գրավիչ. բացահայտում են զբոսաշրջիկները

«Առաջին անգամ եմ գտնվում Արցախում: Ես շատ բան չգիտեի Արցախի մասին»,- «Արցախպրես»-ի թղթակիցի հետ զրույցում այսօր նման խոստովանություն է արել զբոսաշրջիկ  Դանիելը (ներկայացել է միայն անվամբ): Իսպանացի է, 37 տարեկան, աշխատում է իսպանական  մի առևտրական ընկերությունում՝ որպես մենեջեր: Արցախ շրջագայության է եկել Ռուսաստանից, Միացյալ Նահանգներից, Հունաստանից, Կանադայից,  Իսպանիայից  և այլ երկրներից ժամանած շուրջ 300 զբոսաշրջիկների հետ միասին։

Արցախի պետական պատմաերկրագիտական թանգարանում, որտեղ կայացել է զրույցը, իսպանացի զբոսաշրջիկն այնուհետև շարունակել է խոսքը. «Ես շատ հետաքրքիր վայր եմ համարում Արցախը։

Այստեղ գտնվելու իմ հիմնական նպատակն այն է, որպեսզի ծանոթանամ Արցախի պատմությանը, մշակույթին, ճանաչեմ մարդկանց»: Արդեն հասցրել են այցելել Շուշի, Ստեփանակերտ և պետք է մեկնեն Տիգրանակերտ։

Դանիելի խոսքով երկու պետությունների՝ Իսպանիայի և Արցախի, նմանությունները նրանում են, որ, նախ, երկուսն էլ քրիստոնյա են, և ապա՝ լեզվական առումով, նկատի ունենալով, որ թե իսպաներենը և թե հայերենը մտնում են հնդեվրոպական լեզվաընտանիքի մեջ, ինչը հյուրի համար շատ հետաքրքիր իրողություն է դարձել։

«Կարծում եմ, որ շատ հարուստ մշակույթ ունեք, որ այն զարգացրել եք դարեր շարունակ։ Վատ ժամանակներ են եղել Արցախի համար, բայց ոտքի եք կանգնել ժամանակի ընթացքում»,-խոսքի ավարտին ասաց իսպանացին։ Զբոսաշրջիկների խմբում թղթակցի երկրորդ զրուցակիցը ազգակից էր՝ Լոս Անջելեսից ժամանած Արմեն Դավուդյանը, 38 տարեկան, մասնագիտությամբ բրոքեր, ծնունդով Պարսկաստանից, որտեղ և ծնվել են նրա ծնողները: «Երեկ երեկոյան ենք եկել, 3 օրվա շրջայցով,- ասաց նա:- Առաջին անգամ եմ Արցախում։ Ինձ դուր են գալիս Արցախի պատմությունը, մշակույթը և ամեն-ամեն ինչ»։

Նշելով, որ մինչ այդ լիարժեք պատկերացում չուներ Արցախի մասին, Արմենը շտապեց ավելացնել, որ իր գլխավոր նպատակն Արցախը տեսնելն ու խորապես ճանաչելն է։ Եղել է նաև Երևանում, բայց Արցախն ավելի է հավանել։ Ամենատպավորիչ տեսարժան վայրը Արմեն Դավուդյանի համար Շուշին է։

«Ստեփանակերտի պատմաերկրագիտական թանգարանը շատ հետաքրքիր էր, և ուղեկցորդն էլ շատ հետաքրքիր ու բովանդակալից ներկայացրեց Արցախի պատմությունը»,- գոհունակությամբ նշեց սփյուռքահայ զբոսաշրջիկը՝ հավելելով, որ արցախցիները շատ լավ տպավորություն են թողել իր վրա, մարդիկ ավելի ազնիվ են։ «Այստեղ շատ ավելի ավանդություններ կան, քան Միացյալ Նահանգներում է»,- ընդգծեց նա։

 


     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search