Սիրիայի խորհրդարանական ընտրություններին ընդառաջ Հալեպի հայ համայնքի երեք կազմակերպությունների ներկայացուցիչներն իրենց համատեղ խորհրդակցության արդյունքում մարտի 14-ին ընտրել են հալեպահայ համայնքը ներկայացնող թեկնածուներին:
Հայտնի են Սիրիայի խորհրդարանական ընտրություններին մասնակցող հալեպահայ թեկնածուների անունները
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 17 մարտի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Հալեպի Գանձասար շաբաթաթերթի խմբագրության փոխանցմամբ՝ հալեպահայ համայնքի կողմից Սիրիայի խորհրդարանի պատգամավորի 7 թեկնածուներ են ընտրվել Ժիրայր Ռեիսյանը, Րաֆֆի Ավետիսյանը, Մարիա Գաբրիելյանը, Ծերուն Գահվեջյանը, Հարութ Յորտեկյանը, Շահե Մինասյանը և Կարապետ Շուշանյանը:
Հալեպի հայկական երեք կազմակերպությունները վերոնշյալ թեկնածուների առաջադրումից հետո միասնական հանդիպում են ունեցել Բերիո (Հալեպի) հայոց թեմի առաջնորդ Շահան արքեպիսկոպոս Սարգիսյանի հետ և թեկնածուների համար ստացել նրա օրհնությունը: