Գեղասահորդ Անաստասիա Գալուստյանն ավարտեց ելույթները գեղասահքի պատանիների աշխարհի առաջնությունում:
Գեղասահորդ Անաստասիա Գալուստյանը 16-րդն է պատանիների աշխարհի առաջնությունում
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 19 մարտի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Ձմեռային պատանեկան Օլիմպիական խաղերի մասնակից Գալուստյանը Հունգարիա Դեբրեցեն քաղաքում ավարտված պատանիների աշխարհի առաջնությունում զբաղեցրեց 16-րդ հորիզոնականը: Նա հավաքեց 137.35 միավոր,-հայտնում է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը:
Պատանիների աշխարհի առաջնության չեմպիոն դարձավ Ճապոնիան ներկայացնող Մարին Հոնդան:
Պատանիների աշխարհի առաջնությունն անցկացվում է 1976 թվականից: