Գեղասահքի Հայաստանի հավաքականի անդամ Անաստասիա Գալուստյանը մեկարկեց աշխարհի առաջնությունում:
Գեղասահորդ Անաստասիա Գալուստյանը մեկնարկեց աշխարհի առաջնությունում
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, մարտի 30, ԱՐՑԱԽՊՐԵՍ-ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կանանց մենասահքի առաջին օրը մասնակցեցին 37 գեղասահորդներ: Գալուստյանը կարճ ծրագրում հավաքեց 55.20 միավոր, զբաղեցրեց 23րդ տեղը և որակավորվեց ազատ ծրագրի համար: Առաջատարը ռուս Եվգենիա Մեդվեդևան է, ով հավաքել է 79.01 միավոր: Ազատ ծրագիրը կլինի մարտի 31ին: