Թուրքիայի ներքին գործերի նախարար Էֆքան Ալան հայտարարել է, որ Ստամբուլում շաբաթ օրն իրեն պայթեցրած մահապարտը պատկանել է «Իսլամական պետություն» խմբավորմանը:
Թուրքիան Ստամբուլում տեղի ունեցած պայթյունի համար մեղադրել է ԻՊ-ին
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 21 մարտի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Նախարարի խոսքով՝ մահապարտի անունը Մեհմեթ Օզթյուրք է, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Ստամբուլի առևտրային և զբոսաշրջային հատվածում պայթյունի հետևանքով զոհվել է չորս մարդ, որոնցից երկուսը նաև ամերիկյան քաղաքացիություն ունեցող իսրայելցի են եղել, մեկը՝ Իսրայելի քաղաքացի, մյուսը՝ Իրանի: Վիրավորվել է 36 մարդ, ներառյալ՝ Իսրայելի 11 քաղաքացի։
«Մենք պարզել ենք, որ 1992 թվականին ծնված Մեհմեթ Օզթյուրքն է ստոր հարձակում գործել Ստամբուլում»,- հայտարարել է Թուրքիայի ներքին գործերի նախարարն Անկարայում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ:
«Պարզվել է նաև, որ նա եղել է ԻՊ խմբավորման անդամ»,- ասել է Էֆքան Ալան: