Հայաստանի ուսական ռազմակայանի «Ալագյազ» բարձրլեռնային զորավարժարանում սկսվել են մարտական հրաձգությամբ վաշտային մարտավարական վարժանքները:
Հայաստանի ռուսական ռազմակայանում մարտավարական վարժանքներ են սկսվել անօդաչուների հսկողությամբ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 22 մարտի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: ՌԴ Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայության փոխանցմամբ՝ վարժանքներին, որոնք մեկ ամիս տեղի կունենան ծովի մակերեւույթից ավելի քան 2 հազար մետր բարձրության վրա, մասնակցում են մոտոհրաձգային, տանկային, հրետանային, զենիթահրթիռային եւ հատուկ ստորաբաժանումների ավելի քան 600 զինծառայողներ եւ շուրջ 200 միավոր հատուկ եւ զրահատանկային տեխնիկա:
«Ուսուցման ընթացքում զինծառայողները «Ռատնիկ» նորագույն արդիականացված հանդերձանքով ջոկերի եւ դասակների կազմում կսովորեն կատարել նախատեսված տարբեր առաջադրանքներ՝ ավելի վաղ հրազենով եւ մարտական մեքենաների սպառազինությամբ հրաձգության ժամանակ ձեռք բերած հմտությունների օգտագործմամբ, ինչպես նաեւ կառավարել ռազմական տեխնիկան ժայռոտ ձյունապատ տեղանքում»,- ասված Է մամուլի ծառայության հաղորդագրության մեջ:
Բարձրլեռնային տեղանքում անցկացվող վարժանքների ընթացքին տարբեր բարձրություններից կհետեւեն «Նավոդչիկ-2» եւ «Օռլան-10» հետախուզման արդի համալիրների «Գրանատ» եւ «Զաստավա» անօդաչու թռչող ապարատները: