Artsakhpress

Քաղաքական

Վարչապետը ներկայացրել է առողջապահության նորանշանակ նախարարին և բարձր գնահատել Հարություն Քուշկյանի ավանդը

Արցախի Հանրապետության վարչապետ Արայիկ Հարությունյանը մարտի 24-ին առողջապահության համակարգի աշխատակիցներին է ներկայացրել առողջապահության նորանշանակ նախարար Կարինե Աթայանին և նրան մաղթել հաջողություններ պատասխանատու գործում:

Վարչապետը ներկայացրել է առողջապահության նորանշանակ նախարարին և բարձր գնահատել Հարություն Քուշկյանի ավանդը

Վարչապետը ներկայացրել է առողջապահության նորանշանակ նախարարին և բարձր գնահատել Հարություն Քուշկյանի ավանդը

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 24 մարտի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: ԱՀ կառավարության աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի հաղորդմամբ՝ Վարչապետն իր երախտագիտությունն է հայտնել Հարություն Քուշկյանին՝ Արցախում կատարած կարևոր աշխատանքի համար, ով, իր դիմումի համաձայն, նախագահի հրամանագրով ազատվել է զբաղեցրած պաշտոնից:
 
Կառավարության ղեկավարը  Հարություն Քուշկյանին պարգևատրել է Վարչապետի հուշամեդալով՝ Արցախին մատուցած ծառայությունների, առողջապահության զարգացման բնագավառում ունեցած ավանդի ու ակտիվ պետական-քաղաքական գործունեության համար:
 
Ա. Հարությունյանը, դիմելով Հ. Քուշկյանին, մասնավորապես, ասել է.
 
«Պարո՛ն Քուշկյան, իմ և մեր բնակչության շնորհակալությունն եմ հայտնում Ձեզ, Ձեր  այս երկու տարվա շատ կարևոր  աշխատանքի համար: Դուք հնարավորություն եք ունեցել ծառայել Արցախի առողջապահության համակարգին տասնամյակներ շարունակ, սակայն միայն այս վերջին երկու տարիներին այնքան մեծ է Ձեր ավանդը, որ  ցավով ենք Ձեր որոշման հետ համակերպվել: Հարյուրավոր մարդկանց կյանք եք փրկել Ձեր գործունեությամբ՝ բազմաթիվ խնդիրների լուծումներ տալով: Արցախի ժողովուրդը մեծապես գնահատում է Ձեր նվիրումը, և Ձեր ամենամեծ պարգևը ժողովրդի սերն ու վստահությունն է, որ վայելում եք արհեստավարժության և մարդկային բարձր որակների համար: Վստահ եմ, որ Դուք համակարգից չեք հեռանալու և շարունակելու եք Ձեր ակտիվ մասնակցությունն ունենալ Արցախի առողջապահության ոլորտի զարգացման գործում»:
 
Շնորհակալություն հայտնելով հանրապետության նախագահին և վարչապետին՝ իր փորձն ու գիտելիքներն Արցախին ծառայեցնելու հնարավորության ու վստահության համար՝ Ա. Քուշկյանը  հավաստիացրել է, որ համագործակցությունն արցախյան գործընկերների հետ լինելու է շարունակական:
 
«Ես և իմ ընտանիքը հպարտ ենք, որ  հնարավորություն ենք ունեցել մասնակցելու Արցախի զարգացման գործին: Ուզում եմ շնորհակալություն հայտնել համակարգի բոլոր  աշխատակիցներին այս երկու տարվա համատեղ արդյունավետ աշխատանքի համար»,- ասել է Հ. Քուշկյանը՝ միաժամանակ շնորհավորելով ու հաջողություններ մաղթելով նորանշանակ նախարարին:
 
Համակարգի աշխատակիցների անունից շնորհակալություն հայտնելով Հ. Քուշկյանին՝ փոխնախարար Զոյա Լազարյանը նշել է, որ ասված խոսքերն ու գնահատականները չեն արտահայտում այն ամենը, ինչ իրականում արվել և զգացվել է: Շնորհավորելով նորանշանակ նախարարին՝  Զ. Լազարյանը նրան մաղթել է հաջողություններ ունեցած ներուժը համակարգին ծառայեցնելու գործում:
 
Վարչապետ Հարությունյանը, շնորհավորելով նորանշանակ նախարար Կարինե Աթայանին, մասնավորապես, ասել է.
 
«Տիկի՛ն Աթայան, շնորհավորում եմ Ձեզ՝ պատասխանատու պաշտոնում նշանակվելու կապակցությամբ: Դուք ծանոթ եք համակարգին, և համոզված եմ, որ Ձեր մասնագիտական և կազմակերպչական հմտություններով կնպաստեք առողջապահության ոլորտի արդյունավետության բարձրացման գործին: Վստահ ենք, որ Դուք պատվով եք իրագործելու ոլորտի բարեփոխումները շարունակելու դժվարին առաքելությունը»:
 
Արցախի Հանրապետության  առողջապահության նորանշանակ  նախարար Կարինե Աթայանը շնորհակալություն է հայտնել հանրապետության նախագահին և վարչապետին՝ պատասխանատու պաշտոնի ստանձնման համար և վստահեցրել, որ հավատարիմ է մնալու ոլորտում սկսված բարեփոխումները շարունակական դարձնելու գործին:
 


     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search