Artsakhpress

Սփյուռք

Միշտ մեծ պարտավորություն եմ զգացել բարձր պահելու հայի պատիվը, որն էլ ինձ ուղենիշ է եղել. բացառիկ հարցազրույց Լևոն Հայրապետյանի հետ

Հայ մեծ բարերար Լևոն Հայրապետյանին հանդիպեցինք մոսկովյան հիվանդանոցներից մեկում, որտեղ նա բուժման ինտենսիվ կուրս է ստանում:

Միշտ մեծ պարտավորություն եմ զգացել բարձր պահելու հայի պատիվը, որն էլ ինձ ուղենիշ է եղել. բացառիկ հարցազրույց Լևոն Հայրապետյանի հետ

Միշտ մեծ պարտավորություն եմ զգացել բարձր պահելու հայի պատիվը, որն էլ ինձ ուղենիշ է եղել. բացառիկ հարցազրույց Լևոն Հայրապետյանի հետ

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 25 մարտի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Չնայած առողջական ծանր վիճակին՝ պարոն Հայրապետյանը խոստացել էր հարցազրույց տալ «Արցախպրես»-ին: Խոստումը կատարեց, և այժմ ընթերցողի ուշադրությանն ենք ներկայացնում Լևոն Հայրապետյանի հետ մեր բացառիկ հարցազրույցը:

- Պրն. Հայրապետյան, մեր առաջին հարցը վերաբերում է Ձեր առողջությանը, ինչպե՞ս եք Ձեզ զգում:

- Առողջությունս վատ է, բայց հայի թասիբը ինձ պայքարելու ուժ է տալիս: Ներկայումս ինտենսիվ բուժում եմ ստանում, հուսամ՝ ամեն ինչ լավ կլինի...

- Խոսենք Ղարաբաղից, պահու՞մ եք արդյոք կապը Ղարաբաղի, Ձեր ծննդավայրի՝ Վանքի հետ:

- Ղարաբաղի հետ իմ կապը ամեն օր է: Ուրախանում եմ, երբ լսում եմ ամեն մի ծնվող նոր երեխայի մասին, և տխրում՝ սահմանին ամեն մի կորցրած կյանքի համար:

Վանքում շարունակվում են այն բոլոր ծրագրերը, որոնք սկսել եմ ժամանակին: Գործում է նախկինում կառուցված փայտամշակման գործարանը, վերջերս բացվել է քարի գործարանը: Իրագործված և ընթացիկ ծրագրերով ստեղծվել է 209 աշխատատեղ՝ և՛ Վանքի, և՛ հարևան գյուղերի բնակիչների համար:

Վանք գյուղում ստեղծված տնտեսության կառավարման և ծրագրերի իրագործման համար նշանակել եմ պատասխանատուներ: Նրանց միջոցով եմ տեղեկանում ինչպես ծննդավայրիս նորությունների, այնպես էլ ծրագրերի ընթացքի մասին: Ստեղծել եմ նաև համապատասխան աղբյուր՝ ծրագրերի ֆինանսավորման համար:

-Գիտենք, որ Արցախում շատ ծրագրեր կան, որոնք դեռ ընթացքում են: Իսկ կան արդյո՞ք նոր ծրագրեր, գաղափարներ, որոնք պատրաստվում եք առաջիկայում կյանքի կոչել:

- Ծրագրեր շատ կան: Մասնավորապես, Վանք գյուղում ներկայումս փորձում եմ ձիարշավարան կառուցել: Այդ նպատակով Հոլանդիայից և Անգլիայից արցախյան ցեղատեսակի մոտ 50 ձի ենք բերել Արցախ:

Ընթացքի մեջ են նաև որսորդական տնտեսության ստեղծման աշխատանքները, որի նպատակը զբոսաշրջության զարգացմանը նպաստելն է: Այն պատրաստ լինելուն պես, Արցախ ժամանած զբոսաշրջիկները կարող են համապատասխան պետական վճարներ կատարելուց հետո որսորդությամբ զբաղվել անտառներում, որտեղ առայժմ արգելված է որսը, և տարբեր վայրի կենդանիներ են բազմացել:

Արցախի բարգավաճումն ու հզորացումը իմ և բոլորիս խնդիրն է, և ես համոզված եմ, որ հեռու չէ այդ օրը:

- Արցախում բազմաթիվ ծրագրեր եք իրագործել՝ արժանանալով ժողովրդի սիրուն ու երախտիքին: Ըստ Ձեզ՝ ո՞րն է Ձեր գլխավոր ներդրումն ու ձեռքբերումն Արցախում, ի՞նչ եք տվել և ստացել Ձեր հայրենիքից:

- Համեստորեն պիտի ասեմ, որ այն ամենն ինչ արել եմ հանուն հայրենիքի, ինձ համար կարևոր էր այնքանով, որ վարակիչ է եղել նաև շատերի համար: Դեռևս պատերազմի ժամանակ ես զբաղվում էի Գանձասարի վանքի վերականգնման աշխատանքներով: Ինձ հաճախ ասում էին, որ անիմաստ գործով եմ զբաղված, և մի քանի կիլոմետր այն կողմ պատերազմ է: Սակայն իմ խնդիրն էր մարդկանց ոգևորել, ոգեշնչել, քանի որ նա, ով դեռ պատերազմը չավարտած սկսում է կառուցել, հավատում է իր հաղթանակին:

Ես միշտ հաճույք եմ ստացել հայրենիքին ցուցաբերած յուրաքանչյուր աջակցությունից: Դա առավել շատ արյան կանչ էր, քան ներքին պահանջ: Հայրենասիրությունն իմ արյան մեջ է դրված: Միշտ մեծ պարտավորություն եմ զգացել բարձր պահելու հայի պատիվը, որն էլ ինձ ուղենիշ է եղել: Ամեն կերպ փորձել եմ թեթևացնել հայրենակիցներիս մտահոգություններն ու լուծելու նրանց խնդիրները՝ լինի հայրենիքում, թե Սփյուռքում:


- Կներեք, բայց չէի կարող շրջանցել Ձեր և մեր բոլորիս համար ամենացավոտ թեման՝ Ձեր դեմ սկսված դատական գործընթացը: Ի՞նչ սպասել...

- Նորից չեմ ուզում անդրադառնալ եղածին, այդ մասին շատ է խոսվել: Ներկայումս, առողջական վիճակիցս ելնելով, պարբերաբար հետաձգվում է դատական պրոցեսը: Չեմ կարող զսպել հուզմունքս, երբ գիտեմ, որ շատ հայ ընտանիքներում, ովքեր ինձ անձնապես չեն էլ ճանաչում, հետևում են իմ դեմ սկսված դատական գործընթացին, հետաքրքրվում են իմ առողջությամբ, անկեղծ ցավում են ինձ համար: Դա ինձ ամեն օր հպարտանալու, սիրելու, կարոտելու և ապրելու ուժ է տալիս:

Ուզում եմ պարզապես նշել, որ շատ եմ ցանկանում՝ արդարությունը հաղթի... Հուսով եմ՝ այդպես էլ լինելու է, և ես նորից վերադառնալու եմ Արցախ, որտեղ դեռ շատ ծրագրեր ունեմ իրագործելու:

- Արցախն այս տարի կնշի Անկախության հռչակման մեկ քառորդ դարը: Այս տարիներին Դուք միշտ եղել եք նրա կողքին և նեցուկ եք կանգնել՝ ինչքան ու ինչպես կարողացել եք: Ձեր շնորհավորանքի խոսքը:

- Ի սրտե ցանկանում եմ շնորհավորել ամբողջ հայությանը և, առանձնապես, արցախցիներին՝ Անկախության 25-րդ տարեդարձի առթիվ: Գիտեք՝ դարեր շարունակ հայ ժողովուրդը երազել է անկախության մասին, և պատմության մեջ չենք ունեցել այնպիսի նախադեպ, ինչպիսին Արցախյան գոյապայքարում ունեցած ձեռքբերումն էր, երբ 125 հազար բնակչություն ունեցող երկիրը հաղթանակ տարավ 7 միլիոնանոց պետության դեմ: Իհարկե, այդ պատերազմում միահամուռ ու միասնական ուժերով պայքարում էր ամբողջ հայությունը, սակայն հիմնական հարվածն անմիջապես իր վրա էր կրում Արցախում ապրող ժողովուրդը, որը շատ տաղանդավոր է, և վաստակել է իր բարեկեցիկ ու արժանապատիվ ապագան իր իսկ պապերի հայրենիքում կառուցելու իրավունքը:

Հարցազրույցը վարել է Վահրամ Պողոսյանը


     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search