Մարմնամարզության Հայաստանի հավաքականի անդամ Արթուր Դավթյանը երկրորդն է աշխահի գավաթի խաղարկությունում:
Արթուր Դավթյանը` աշխարհի գավաթի արծաթե մեդալակիր
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 27 մարտի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքի փոխանցմամբ՝ Դոհայում ընթացող մարմնամարզության աշխարհի գավաթի խաղարկության հենացատկերի վարժությունում Դավթյանը հավաքելով 15.725 միավոր՝ գրավեց երկրորդ տեղը: Այս վարժությունում առաջին տեղում Չինաստանի ներկայացուցիչ Վի Դունն է:
Արթուր Դավթյանն արժանացել է նաև «Aspire» ակադեմիայի հատուկ մրցանակին:
Նախօրեին Հարություն Մերդինյանը նժույգթափերում հավաքելով 15.675 միավոր գրավեց առաջին տեղը, իսկ Օղակների վարժությունում Հայաստանի ներկայացուցիչներ Վահագն Դավթյանը երկրորդ տեղում է, Արթուր Թովմասյանը` երրրորդ: