Հայաստանի մարմնամարզության հավաքականի անդամներ Արթուր Դավթյանը և Վիգեն Խաչատրյանը հաջող են հանդես եկել Օլիմպիական խաղերի չեմպիոն Միխայիլ Վորոնինի անվան մրցաշարում:
Մարմնամարզիկներ Արթուր Դավթյանը և Վիգեն Խաչատրյանը Վորոնինի մրցաշարի բրոնզե մեդալակիրներ են
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 20 դեկտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Արթուր Դավթյանը և Վիգեն Խաչատրյանը 161,55 միավորով թիմային պայքարում զբաղեցրել են երրորդ տեղը՝ արժանանալով բրոնզե մեդալների:
Դավթյանը հանդես է եկել նաև բազմամարտի մրցաշարում, որտեղ նույնպես դարձել է բրոնզե մեդալակիր:
Օլիմպիական խաղերի չեմպիոն Միխայիլ Վորոնինի մրցաշարին մասնակցում էին 164 մարզիկներ: