Ապրիլի 1-ից 6-ն ընկած ժամանակահատվածում, ադրբեջանական ագրեսիայի հետևանքով հայկական կողմն ունեցել է 32 զոհ:
ՊԲ-ն նոր տվյալներ է ներկայացրել հայկական կողմի կորուստների վերաբերյալ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 6 ապրիլի, ԱՐՑԱԽՊՐԵՍ:Այս մասին այսօր օպերատիվ իրազեկման կենտրոնում լրագրողների հետ հանդիպմանն ասել է ԼՂՀ Պաշտպանության բանակի օպերատիվ բաժնի պետ, գնդապետ Վիկտոր Առուստամյանը: Նրա խոսքով՝ զոհերի թիվը ոչ թե նոր մարտական գործողությունների կամ գնդակոծության հետեւանքով է աճել այլ հայտնաբերվել են անհայտ կորածներից 3-ի աճյունները:
«ԼՂՀ ՊԲ –ն ունեցել է 32 զոհ, նրանցից 8-ը սպաներ են, 24-ը՝ շարքային և ժամկետային զինծառայողներ։ Վիրավորվել է 121 հոգի, որոնցից 24-ը սպաներ, 97-ը՝ շարքային, ժամկետային զինծառայողներ, անհայտ կորել է 25 հոգի»,-ասել է Վ. Առստամյանը: Հիշեցնենք, որ երեկվա տվյալներով զոհերի թիվը 29-նն էր, անհայտ կորածներինը նույնպես 29-ը: