Արգենտինայի հայ համայնքը Լեռնային Ղարաբաղում իրավիճակի սրացման կապակցությամբ նախօրեին բողոքի ցույց է անցկացրել Բուենոս Այրեսում Ադրբեջանի դեսպանության առջև:
Արգենտինահայ համայնքը բողոքի ցույց է անցկացրել Ադրբեջանի դեսպանության առջև
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 6 ապրիլի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Հայտնում են ԱԳՆ մամուլի ծառայությունից:
Ցույցին մասնակցել են արգենտինահայ համայնքային կառույցների ղեկավարներ, հայ առաքելական եկեղեցու առաջնորդներ և հոգևորականներ, արգենտինահայ մտավորականներ, հայտնի գործարարներ, Բուենոս Այրեսի հինգ հայկական դպրոցների ուսուցիչների և աշակերտների կազմը, արգենտինաբնակ ՀՀ քաղաքացիներ:
Բուենոս Այրեսում Ադրբեջանի դեսպանության առջև հնչել են հայրենասիրական երգեր, ՀՀ և Արցախի օրհներգերը, բարձրացվել են ՀՀ և ԼՂՀ դրոշներ, Ադրբեջանի կողմից իրականացվող ագրեսիան դատապարտող պաստառներ:
Բազմաթիվ արգենտինահայ կամավորներ ցանկություն են հայտնել ցուցակագրվել ԼՂ պաշտպանությանը մասնակցելու և աջակցություն ցուցաբերելու համար: