ՀՀ ԱԺ ճեպազրույցների ժամին «Հանրապետական» խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը հայտարարեց, թե հայկական կողմը որևէ անգամ խնդրանքով հանդես չի եկել, որ ԼՂՀ-ում տեղակայվեն խաղաղապահներ, սակայն ըստ նրա՝ նաև դեմ չեն եղել դրան:
Երբեք խնդրանքով չենք դիմել, որ ԼՂՀ-ում տեղակայվեն խաղաղապահներ, բայց եթե պնդեն, դեմ չենք. Վ. Բաղդասարյան
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 8 ապրիլի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Եթե պնդում են, մենք դեմ չենք, բայց որևէ անգամ մենք խնդրանքով հանդես չենք եկել»,- ասաց նա:
Թե միջազգային հանրության ներկայացուցիչներից ովքե՞ր են պնդում, ո՞ր կողմը՝ ռուսակա՞ն, թե՞ ամերիկյան, Վահրամ Բաղդասարյանը նշեց, թե ոչ մի կողմն էլ չի պնդում, նման քննարկումներ և առաջարկություններ կան:
Թե ում կարող ենք վստահել Արցախի անվտանգությունը, Վահրամ Բաղդասարյանը կրկնեց, թե չեղած բանի մասին ենք խոսում: «Մենք մեր հույսը պետք է դնենք մեր ժողովրդի մոբիլիզացիայի վրա, որևէ բանակցության, որևէ երկրի վրա հարկավոր չէ հույս դնել»,- ԹԵՐԹ.ամ-ի փոխանցմամբ՝ ասաց նա:
Հարցին, թե ՌԳ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Բաքվում բանակցային սեղանին դրված ի՞նչ լուծումների մասին է խոսում, ՀՀԿ պատգամավորը պատասխանեց, թե Կազանում ձեռք բերված համաձայնության մասին է խոսքը, որն Ալիևը ձախողեց, և այլ համաձայնություն ձեռք բերված չէ: «Մենք պնդում ենք, որ ԼՂՀ-ն պետք է պարտադիր լինի բանակցային կողմ՝ որպես հակամարտող կողմ»,-ասաց նա:
Հարցին, թե ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի այն հայտարարությունից, թե Հայաստանը հովանավորներ չունի, կարելի՞ է ենթադրել, որ ՀՀ-ն կվերանայի ՀԱՊԿ-ի և ԵՏՄ-ի անդամակցությունը, Վահրամ Բաղդասարյանը նշեց, թե բնականաբար հովանավորներ չունենք, և ավելին՝ դրանց կարիքն էլ չենք զգում:
«ՀԱՊԿ-ի հետ կապված անդամ որոշ երկրների հայտարարությունները հեղինակազրկում են այդ կառույցը: Այն սպասելիքները, որ ունեինք, դրանք չիրականացվեցին։ Մեր հույսը պետք է դնեք մեզ վրա։ Հորդորել և հորդում եք, որ եթե կառույց կա, ուրեմն պետք է լինի միասնական՝ հակառակ դեպքում լուրջ վտանգի տակ է այդ կառույցն ու նրա հեղինակությունը»,-ասաց նա։