Աֆղանստանի Մազարի Շարիֆի բազաներից մեկի վրա «Թալիբան» շարժման գրոհայինների հարձակումից հայ խաղաղապահներ չեն տուժել:
Մազարի Շարիֆի բազայի վրա «Թալիբան» շարժման գրոհայինների հարձակումից հայ խաղաղապահներ չեն տուժել
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 22 ապրիլի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը: «Հայ խաղաղապահները շարունակում են կատարել իրենց ծառայությունը այլ բազայում»,-գրել է ՊՆ խոսնակը:
Աֆղանստանի հյուսիսային Մազարի Շարիֆ քաղաքի արվարձանում տեղակայված բազայում «Թալիբան» շարժման գրոհայինների հարձակման հետեւանքով առնվազն 70 աֆղան զինծառայող է սպանվել: BBC-ի հաղորդմամբ` հարձակումը տեղի է ունեցել այն պահին, երբ զինվորները դուրս էին գալիս բազայի տարածքի մզկիթից՝ ուրբաթօրյա աղոթքից հետո։
Պատահարի հետեւանքով «Թալիբան» շարժման 10 գրոհային է մահացել։