Բաշ Քարվենդ բնակավայրի մոտակայքում զոհվածների մարմինների փոխանակում է իրականացվել։
Բաշ Քարվենդում հայկական կողմին է հանձնվել 18 զոհվածի մարմին. Դավիթ Բաբայան
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 10 ապրիլի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Հայկական կողմին փոխանցվել է 18 զոհվածի մարմին, հայտնել է ԼՂՀ նախագահի մամուլի քարտուղար Դավիթ Բաբայանը։
Մարմինների փոխանակումն իրականացվել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի միջնորդությամբ։