Artsakhpress

Քաղաքական

Վերադարձ անցյալին չի կարող լինել, քանի որ Ադրբեջանը ցույց տվեց, որ եթե միջուկային զենք ունենար, դա էլ կկիրառեր. Դ. Բաբայան

Այս քառօրյա պատերազմը ևս ցույց տվեց, որ չի կարող լինել վերադարձ նախկին կարգավիճակին ու սահմաններին:

Վերադարձ անցյալին չի կարող լինել, քանի որ Ադրբեջանը ցույց տվեց, որ եթե միջուկային զենք ունենար, դա էլ կկիրառեր. Դ. Բաբայան

Վերադարձ անցյալին չի կարող լինել, քանի որ Ադրբեջանը ցույց տվեց, որ եթե միջուկային զենք ունենար, դա էլ կկիրառեր. Դ. Բաբայան

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 11 ապրիլի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Tert.am-ին հայտնեց Արցախի Հանրապետության Նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը։

«Եթե նրանք միջուկային զենք ունենային, դա էլ կկիրառեին: Այսիքն`  եթե ստանան վերահսկողություն ռազմավարական տարածքների նկատմամբ, անպայման կօգտագործեն մեր դեմ, կհարձակվեն, կփորձեն ոչնչացնել մեզ՝ ցեղասպանություն իրականացնել»,– ասաց նա: 

Հիշեցնենք, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուս համանախագահ Իգոր Պոպովը հայտարարել էր, որ բանակցային սեղանին դրված 3 սկզբունքներից ու 6 տարրերից ամենակարևորը տարածքների վերադարձն է և ԼՂ կարգավիճակը, հարցեր, որոնք միմյանց շաղկապված են:

Այն մեկնաբանելով` Դավիթ Բաբայանն ասաց. «Դրանք սկզբունքներ են, ոչ թե պարտադրվում են, այլ կողմերն ունեն մոտեցումներ: Հիմա. Ադրբեջանը այս  հակամարտությունը դիտում է որպես տարածքային վեճ, որը նորմալ չէ:  Բայց հիմա իրենք դա են առաջարկում, ի՞նչ է ՄԽ-ն ասի` մենք միայն հայկական առաջա՞րկն ենք ընդունում: Սա դիվանագիտություն է, ուրիշ բան, որ այստեղ չի կարող լինել որևէ պարտադրանք»:

Արցախի Նախագահի մամուլի խոսնակն այս համատեքստում հավելեց, որ առավել քան տարօրինակ է, որ Ադրբեջանը հրաժարվում է Ադրբեջանական ԽՍՀ-ի քաղաքական ժառանգությունից, սակայն պահանջում է «իր կողմից ժխտված քաղաքական միավորի սահմանները վերականգնել»:

Ըստ Դավիթ Բաբայանի` ամփոփման այս քառօրյա պատերազմը ևս ցույց տվեց, որ  չի կարող լինել վերադարձ նախկին կարգավիճակին ու սահմաններին:

Իսկ անդրադառնալով վերջին երկու օրերին շփման գծում  իրավիճակին, նշեց, որ հարաբերական անդորր է, որը պայմանական է: «Նրանք պարբերաբար կրակում են մեր ուղղությամբ, բայց ընդհանուր առմամբ, հրադադարը պահպանվում է»,- ասաց նա:

Հիշեցնենք, որ այսօր հայտնի դարձավ, որ հայկական կողմը ադրբեջանականին է հանձնել 13 մարմին: Դավիթ Բաբայանն այս առնչությամբ հատուկ ընդգծեց. «Ադրբեջանական զոհերի թիվը 2.5 հազար է՝ բանակայինների, իրենք դա չեն հրապարակում: Եվ այն, որ մեր տարածքում քիչ ադրբեջանական դիակներ կան, դա նշանակում է, որ իրենց չի հաջողվել մխրճվել մեր տարածքի խորքը»:

Ինչ վերաբերում է Վարանդայում և Ջրականում ադրբեջանցիների, իբր, արված լուսանկարներին, որոնք արդեն իսկ որակվել են ֆոտոշոփ, Դավիթ Բաբայանը նկատեց, որ  դա ադրբեջանցիների սիրած գործիքն է: 

Հիշեցնենք, որ Երևանում հրավիրված մամուլի ասուլիսին ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուս համանախագահը հայտարարեց, որ ինչ-որ մի փուլում Ստեփանակերտը ևս պետք է ներգրավվի բանակցային գործընթացին: Արդյո՞ք այդ «ինչ-որ մի փուլում»-ը հենց այն է, ինչի մասին Ստեփանակերտը խոսում է:

«Մենք միշտ  ասում ենք, շարունակելու ենք մնալ այն կարծիքին և այդպես էլ կա, որ առանց Արցախի անհնարին է կարգավորել հակամարտությունը: Հիմա. Ադրբեջանը փորձում է  ամեն կերպ թույլ չտալ, որպեսզի վերականգնվի բանակցությունների նախկին ձևաչափը, բայց երբ  միջազգային հանրությունն էր ուզում կողմերի միջև   հրադադար հաստատել,  չգիտես ինչու Արցախն ու Ադրբեջանն էին ստորագրում: Եվ փաստն այն է, որ եթե Ստեփանակերտը հանդիսանում է Ադրբեջանի կողմից սանձազերծված   հակամարտության կողմ, ապա մենք պետք է  լինենք նաև բանակցությունների կողմ: Սա տրամաբանական է և ճիշտ:  Եվ Արցախի ներգրավվումը՝ որպես խաղաղ կարգավորման լիարժեք կողմ, ուղղակիորեն ամրագրված է 1994 թվականի բուդապեշտյան գագաթնաժողովում: Ուզում եմ ընդգծել, որ սա ընդունել է ԵԱՀԿ-ն ու ընդունվել է կոնսենսուսով: Այսինքն` դրանց կողմ են քվեարկել նաև Թուրքիան, Ադրբեջանը, Մինսկի խմբի անդամ պետությունները»,- ասաց Դավիթ Բաբայանը և հավելեց, որ այդ որոշումը ոչ մեկի կողմից չի բեկանվել:

Ըստ այդմ, ըստ Դավիթ Բաբայանի անփոփման, Արցախը բանակցային գործընթացին պետք է մասնակցի ոչ թե ինչ-որ մի պահի, այլ «սկզբից մինչև վերջ»:

Այսինքն` այնպես չլինի, որ ինչ-որ որոշումներ ընդունվեն, հետո Արցախի կարծիքը հարցնեն: «Արցախը պետք է մտքերի, գաղափարների քննարկմանը մասնակցի՝ սկզբից մինչև փաստաթղթերի մշակում»,- ասաց Դավիթ Բաբայանը:

Հիշեցնենք նաև, որ ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը գերմանական լրատվամիջոցին տված հարցազրույցում հայտարարել էր, որ Երևանը համապարփակ կարգավորման դեպքում դեմ չէ խաղաղապահների  տեղակայմանը նշված տարածքներում: «Համապարփակ կարգավորման դեպքում, սա է ամենից կարևորը, և մենք նույնպես դա ասում ենք: Իսկ խաղաղապահների  տեղակայմանը՝ որպես գաղափարի, որևէ մեկը չի կարող դեմ լինել: Բայց մենք ասում ենք, որ  խաղաղապահները կարող են տեղակայվել, եթե բոլոր հարցերը կարգավորվեն, չմնա որևէ բաց հարց: Իսկ այդ բոլոր հարցերն են` Արցախը ու Ադրբեջանը միմյանց ճանաչում են որպես անկախ պետություններ, հստակեցվում են սահմանները, լուծվում են բոլոր քաղաքական, ռազմական, մարդասիրական հարցերը: Այսինք` սա շատ հեռավոր ապագայի հարց է»,- հավելեց Արցախի Հանրապետության Նախագահի խոսնակը:

 


     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search