Artsakhpress

Քաղաքական

The Huffington Post. Հրադադարի ռեժիմն Ադրբեջանն է խախտել

ԼՂՀ ներկայացուցիչները պետք է խաղաղության եւ անվտանգության վրա ազդող քաղաքական բանակցությունների մասը լինեն։

The Huffington Post. Հրադադարի ռեժիմն Ադրբեջանն է խախտել

The Huffington Post. Հրադադարի ռեժիմն Ադրբեջանն է խախտել

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 11 ապրիլի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին The Huffington Post-ում լույս տեսած հոդվածում գրել են Ամերիկայի հայկական ասամբլեայի համանախագահ Վան Գրիգորյանն ու Կոլումբիայի համալսարանի մարդու իրավունքների ուսումնասիրության ինստիտուտի եւ խաղաղարարության աջակցության ծրագրի տնօրեն Դեւիդ Ֆիլիփսը։

Հոդվածը նշում է, որ ղարաբաղյան հակամարտությունը ռազմական լուծում չունի։

Պարբերականը հիշեցնում է, որ Լեռնային Ղարաբաղում ապրիլի 2-ին նորից սրվել է հակամարտությունը, որը բազմաթիվ զոհերի պատճառ է դարձել։
«Ադրբեջանը խախտել է 1994-ին հաստատված հրադադարի ռեժիմը։ Իրադրությունը ծայրահեղ անկայուն է՝ չնայած ժամանակավոր հրադադարին։ ԱՄՆ-ն եւ Ռուսաստանը պետք է ակտիվացնեն միջնորդական ջանքերը։ Ամերիկյան օրենսդրությունն արդեն Ադրբեջանի նկատմամաբ պատժամիջոցներ է նախատեսում, եթե այդ երկիրը հետագայում էլ շարունակի ագրեսիվ գործողությունների դիմել»,- նշում են հեղինակները։ Օբամայի վարչակազմը, ըստ հոդվածի, պետք է կյանքի կոչի Ազատության պաշտպանության մասին օրենքի 907-րդ հոդվածը եւ տնտեսական ու դիվանագիտական պատժամիջոցներ կիրառի Ադրբեջանի դեմ՝ որպես ագրեսիայի դիմաց պատիժ։ «1992-ին նախագահ Ջորջ Բուշ ավագը ստորագրեց այդ հոդվածը, որն արգելում է օգնել Ադրբեջանին, եթե նա Հայաստանի  կամ Լեռնային Ղարաբաղի դեմ ագրեսիվ գործողություններ իրականացնի։ Օրենքի այդ մասը կարեւոր զսպող գործոն էր, որը նպաստում էր շփման գծում հրադադարին»,- հիշեցնում են հեղինակները։

«Միջազգային հանրության կողմից անտարբերությունը նպաստեց Ադրբեջանի համակարգված հարձակմանը։ Ադրբեջանը միայնակ չի գործել։ Թուրքական զորքերը եւ սարքավորումները գործի էին դրվել Իրանի հետ սահմանի մոտակայքում։ Ադրբեջանի հարձակումն անմիջապես ստացավ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հավանությունը։  Chatham House-ը եւ Կառնեգիի հիմնադրամը պնդում են, որ Լեռնային Ղարաբաղի ուժերը չեն սադրել հարձակումը։ Հայերը 1994-ից հետեւողականորեն ընդունել են առաջարկված վստահության ամրապնդման միջոցները, Ադրբեջանը հրաժարվում էր՝ հակամարտության ռազմական լուծման կոչեր անելով»,- ասված է հոդվածում։

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հենվում է նավթի վաճառքից ստացվող եկամուտների եւ «խավիարային դիվանագիտության» վրա։ «Նավթի գների անկման պայմաններում Ադրբեջանի տնտեսությունը անկում է ապրում, եւ ազգային արժույթը կտրուկ նվազել է։ Քաղաքացիական հասարակությունը շարունակում է դեմ արտահայտվել լրագրողների եւ իրավապաշտպանների ազատությունների ոտնահարմանը։ Հայաստանի հետ անգամ կարճատեւ պատերազմ սկսելը Ալիեւի ռեժիմին հնարավորություն է տալիս շեղել ադրբեջանցի ժողովրդի ուշադրությունը տնտեսական անկայուն վիճակից եւ չարաշահումներից»,- գրում են հեղինակները։

Հեղինակները կարծում են, որ Ռուսաստանն ու ԱՄՆ-ն պետք է ակտիվացնեն  համագործակցությունը ԵԱՀԿ ՄԽ շրջանակներում։  ԵԱՀԿ-ն պետք է դիտորդներ ուղարկի ԼՂՀ-ի եւ Ադրբեջանի շփման գիծ, որպեսզի զսպի ապագա ագրեսիան։ Հայկական կողմը պաշտպանում է դա»,- արձանագրում են հոդվածագիրները։

ԱՄՆ-ը չպետք է աննկատ թողնի Ադրբեջանի ռազմական ագրեսիան հատկապես ապրիլի 24-ին Հայոց ցեղասպանության հիշատակի նախօրեին, եզրափակում են հեղինակները։

 


     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search