Artsakhpress

Քաղաքական

ԱՄՆ-ը չպետք է անուշադրության մատնի Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցող իրադարձությունները. Բրայզա

Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը չափազանց վտանգավոր է, որպեսզի Միացյալ Նահանգներն անտեսեն այն:

ԱՄՆ-ը չպետք է անուշադրության մատնի Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցող իրադարձությունները. Բրայզա

ԱՄՆ-ը չպետք է անուշադրության մատնի Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցող իրադարձությունները. Բրայզա

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 13 ապրիլի, ԱՐՑԱԽՊՐԵՍ:  Այս մասին The Washington Post-ում հրապարակած հոդվածում գրել է ԵԱՀԿ Մինսկի խմբի նախկին համանախագահ Մեթյու Բրայզան` արձանագրելով, որ Արեւմուտքը` նախեւառաջ ԱՄՆ-ը, ի տարբերություն Ռուսաստանի շատ ավելի կրավորական կեցվածք որդեգրեց ապրիլի սկզբին Լեռնային Ղարաբաղում սկիզբ առած ռազմական գործողությունների հանդեպ, հաղորդում է «Ազատությունը»: 

«Տրանսատլանտյան առաջնորդները կոչ արեցին վերջ տալ բռնություններին եւ ակտիվացնել խաղաղ կարգավորմանն ուղղված ջանքերը, ոչ ավելին: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հակառակը՝ վճռական գործողությունների դիմեց, մի կողմից փորձելով ամրապնդել Ռուսաստանի միջազգային հեղինակությունը, մյուս կողմից էլ Հայաստանին ու Ադրբեջանին հեռու պահելով Արեւմուտքի ազդեցությունից», - գրում է Բրայզան` հատուկ ընդգծելով, որ Ռուսաստանը վերջին տասնամյակում միշտ էլ ակտիվորեն ներգրավված է եղել ղարաբաղյան կարգավորման գործընթացում:

«Ես [Մինսկի խմբի] ամերիկացի համանախագահի պաշտոնը զբաղեցրել եմ 2006-ից 2009 թվականներին: Այդ ժամանակաշրջանում իմ ռուսաստանցի գործընկեր Յուրի Մերզլյակովը, ինչպես նաեւ նրա անմիջական ղեկավարները, կառուցողական դիրքորոշում էին դրսեւորում: Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը համանախագահների հետ ժամեր շարունակ մասնակցում էր ղարաբաղյան կարգավորմանը նվիրված քննարկումներին, իսկ այն ժամանակ Ռուսաստանի նախագահի պաշտոնը զբաղեցնող Դմիտրի Մեդվեդեւի ջանքերի շնորհիվ 2009 թվականին կողմերը բավական մոտ էին լուրջ տեղաշարժին», - գրում է Մեթյու Բրազյան:

«2008-ի օգոստոսին Վաշինգտոնն ու Մոսկվան սուր առճակատման մեջ մտան Վրաստանի խնդրում: Չնայած դրան՝ [այդ նույն ժամանակահատվածում] մեր համագործակցությունը Լեռնային Ղարաբաղի խնդրում նույնքան ակտիվ էր, որքան թեժ էր հակամարտությունը Վրաստանի մասով: Այս ամենից ելնելով է, որ ես պարզապես զարմացած եմ այս օրերին Լեռնային Ղարաբաղի հարցում Մոսկվայի եւ Վաշինգտոնի միջեւ համագործակցության բացակայությունից: Մինսկի խմբի շրջանակում ջանքերը մեկտեղելու փոխարեն Պուտինը միայնակ է գործում», - նկատում է Բրայզան՝ ենթադրելով, որ Ռուսաստանի նախագահի նման գործելաոճի պատճառներից մեկը ԱՄՆ փոխնախագահ Ջոզեֆ Բայդենի` ղարաբաղյան կարգավորմանն ուղղված ջանքերը վարկաբեկելուն են ուղղված:

Միացյալ Նահանգների փոխնախագահը ռազմական գործողությունների վերսկսումից տառացիորեն մի քանի ժամ առաջ էր Սպիտակ տանն ընդունել Սերժ Սարգսյանին եւ Իլհամ Ալիեւին:

Բրայզայի համոզմամբ Հարավային Կովկասի՝ իր բնորոշմամբ «որպես կանոն կասկածամտությամբ աչքի ընկնող» բնակիչները դժվարանում են տեղի ունեցածը որպես պարզ զուգադիպություն ընկալել:

«Եվ իրոք՝ երկու նախագահները այնքան էլ շահագրգռված չէին Լեռնային Ղարաբաղում աննախադեպ ծավալի ռազմական բախումների վերսկսմամբ, այն էլ մի պահի, երբ իրենք փորձում էին Սպիտակ տանը համոզել, որպեսզի այն ներգրավվի Լեռնային Ղարաբաղի խաղաղ կարգավորման գործընթացում: Ադրբեջանցիներից եւ հայերից շատերը վաղուց արդեն մտավախություն ունեին, որ դրսի որեւէ ուժ կարող է տեղական հրամանատարներից մեկին դրդել ռազմական գործողությունների վերսկսմանը», - նշում է Մեթյու Բրազյան` այս ամենի ֆոնին կոշտ քննադատություն ուղղելով ամերիկյան դիվանագիտության հասցեին:

«Պուտինը գործադրվող ակտիվ դիվանագիտական ջանքերի շնորհիվ օգտվում է ստեղծված կացությունից մի իրավիճակում, երբ Օբաման որեւէ հետաքրքրություն այս ամենի հանդեպ չի ցուցաբերում: Սպիտակ տունը նույնիսկ պաշտոնական հայտարարությամբ հանդես չեկավ», - նշում է Բրազյան` հավելելով, թե պետքարտուղարության արձագանքը եւս համարժեք չէր ռազմական բախումների ծավալին:

«Իսկ Պուտինն, օրինակ, շարունակաբար խորհրդակցում էր Ալիեւի եւ Սարգսյանի հետ, Ռուսաստանի արտաքին գործերի եւ պաշտպանության նախարարները ակտիվորեն աշխատում էին Երեւանում եւ Բաքվում գտնվող իրենց պաշտոնակիցների հետ: Որպես հետեւանք՝ արդեն ապրիլի 5-ին Ռուսաստանի Զինված ուժերի [Գլխավոր շտաբի] պետը իր հայ եւ ադրբեջանցի գործընկերների հետ միասին, առանց Մինսկի խմբի ներգրավվման, կարողացավ հասնել հրադադարի մասին պայմանավորվածության ձեռքբերմանը», - նշում է ամերիկացի դիվանագետը` այս ամենը որակելով որպես պաշտոնական Մոսկվայի դիվանագիտական հաջողություն:

«Այս գործողությունների միջոցով Պուտինը երկու առանցքային ուղղություններով առաջընթաց է արձանագրում: Մի կողմից՝ նա բարելավում է Ռուսաստանի վարկը` ուկրաինական ձախողումից հետո: Բացի այդ, այս ամենով Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների մոտ տպավորություն է ստեղծվում, որ Հարավային Կովկասում միանձնյա հարց լուծողը հենց Ռուսաստանն է», - համոզմունք է հայտնում Բրայզան, կարծիք հայտնելով, որ Սպիտակ տան այս պասիվությունը կարող է հանգեցնել տարածաշրջանում Արեւմուտքի դիրքերի հետագա թուլացմանը:

«Մինչ Պուտինը նոր ճգնաժամերի հիմքեր դնելով` Հայաստանին եւ Ադրբեջանին դուրս է մղում Արեւմուտքի ազդեցությունից, Վաշինգտոնը դիտորդի դեր է ստանձնել», - գրում է ԵԱՀԿ Մինսկի խմբի նախկին համանախագահը:

 


     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search