Մարտակերտի շրջանում գտնվող Կաշենի լեռնահանքային համալիրն աշխատում է ողջ հզորությամբ:
Արցախի արդյունաբերության առաջատարն աշխատում է ողջ հզորությամբ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 14 ապրիլի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին «Արցախպրես»-ի հետ զրույցում ասել է հանքավայրը շահագործող ընկերության՝ «Բեյզ Մեթըլս» ՓԲԸ-ի գլխավոր տնօրենի տեղակալ Զավեն Ծատրյանը:
«Չնայած աշխատակիցների մի մասը տեղում չեն, մեր զինվորների կողքին են, բայց մենք շարունակում ենք մեր աշխատանքը՝ շուջօրյա ռեժիմով»,- ասաց Ծատրյանը: