Ապրիլի 13-ին Մոսկվայում, գրողների կենտրոնական տանը «Ռուս-հայկական համագործակցության» կազմակերպմամբ տեղի ունեցավ «Հիշում եմ և պահանջում» ոգեկոչման երեկոն` նվիրված Հայոց ցեղասպանության 101-րդ տարելիցին:
Դադարեցնել զենքի մատակարարումը Ադրբեջանին և ԼՂՀ-ն վերադարձնել բանակցությունների սեղանին. Յուրի Նավոյան
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 14 ապրիլի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Հանդես գալով երեկոյում «Ռուս-հայկական համագործակցությա
Ընդգծելով ղարաղաղյան հակամարտության խաղաղ կարգավորման անայլընտրանք լինելը, նա ապրիլյան չորսօրյա պատերազմի դասերի հիման վրա առաջարկեց դադարեցնել զենքի մատակարարումը Ադրբեջանին, ԼՂՀ-ն վերադարձնել բանակցային սեղանի շուրջ, կողմերին հակամարտությունը խաղաղ մեթոդներով կարգավորելու իրավական պարտացորեցնող փաստաթուղթ առաջարկել, Հայաստանի և ԼՂՀ միջև ստորագրել ռազմական փոխօգնության պայմանագիր: Այս ամենը Ադրբեջանի նոր ագրեսիան զսպող նշանակություն կունենա:
Ըստ Յուրի Նավոյանի, հայ-ռուսական բնույթով ռազմավարական հարաբերություննե
«Ռուս-հայկական համագործակցությա
Երեկոյում ելույթ ունեցան նաև ՌԴ Պետական Դումայի պատգամավորներ Բորիս Ռեզնիկը («Եդինայա Ռոսսիյա») խմբակցություն, Ալեքսանդր Տարնավսկին («Սպրավեդլիվոյա Ռոսսիյա») խմբակցություն, ՌԴ Դաշնայի Խորհրդի անդամ Ռաֆայիլ Զինուրովը և ուրիշներ:
Իրենց ուղերձներով երեկոն ողջունել էին ՌԴ Պետական Դումայի նախագահ Սերգեյ Նարիշկինը, ՀՀ Ազգային Ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը, «Սպրավեդլիվոյա Ռոսսիյա» կուսակցության նախագահ Սերգեյ Միրոնովը, իսկ օրհնությամբ և բարեմաղթությամբ` Ռուս ուղղափառ եկեղեցու Մոսկվայի պատրիարքության արտաքին եկեղեցական կապերի բաժնի նախագահ միտրոպոլիտ Իլարիոնը:
Երեկոյի գեղարվեստական մասում «Երաժիշտները հանուն խաղաղության» միջազգային շարժումը ՌԴ վաստակավոր արտիստ Ալեքսանդր Գինդինի գլխավորությամբ ներկայացրեց օրվա խորհրդին համարժեք ծրագիր` հայ, ռուս և եվրոպացի կոմպոզիտորների ստեղծագործությու
Հիշեցնենք, որ Հայոց ցեղասպանության 101-րդ տարելիցին նվիրված` «Ռուս-հայկական համագործակցությա