ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամ Ադամ Շիֆֆը մտահոգություն է հայտնել Լոս Անջելեսում հայ ընտանիքին սպառնալու միջադեպի կապակցությամբ։
Ադամ Շիֆֆն անհանգստացած է հայ ընտանիքի հասցեին Լոս Անջելեսում արված սպառնալիքից
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 16 ապրիլի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Լոս Անջելեսի բնակչուհի Հասմիկ Չաթալյանը սպառնալիքներով նամակ է ստացել այն բանից հետո, երբ իր տան վրա կախել է Հայաստանի դրոշը՝ ի պատիվ հերոսի մահով ընկած հայ տղաների:
«Ատելության այդ ակտը տեղ չունի մեր հասարակությունում։ Ես մտահոգ եմ, որ ինչ-որ մեկին կարող են սպառնալ իր հայկական արմատների համար»,- գրել է կոնգրեսականը Twitter-ի իր միկրոբլոգում։
Նշենք, որ Լոս Անջելեսի ոստիկանությունը հետաքննում է միջադեպը՝ որպես ատելության հողի վրա կատարված ակտ: