Նորվեգիայի Ֆյորդե քաղաքում ընթացող ծանրամարտի Եվրոպայի առաջնության կանանց +75 կգ քաշային կարգի «A» ենթախմբում Հայաստանը ներկայացված էր երկու ծանրորդներով, որոնցից Հռիփսիմե Խուրշուդյանին հաջողվեց նվաճել Եվրոպայի չեմպիոնի կոչումը՝ ցուցաբերելով երկամարտի ընդհանուր 250 կգ (113+137) արդյունք:
Հռիփսիմե Խուրշուդյանը՝ ծանրամարտի Եվրոպայի չեմպիոն. Չեմպիոնուհին իր հաղթանակը նվիրեց Արցախին
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 16 ապրիլի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Չեմպիոնուհին իր հաղթանակը նվիրեց Արցախին, Հայաստանի մյուս ներկայացուցիչը 17-ամյա Արփինե Դալալյանն էր, ով իր մեջ ուժեր գտավ գլխավերևում պահելու երկամարտի ընդհանուր 213 կգ (93+120) արդյունք: