Ծանրամարտի միջազգային ֆեդերացիան հրապարակել է դոպինգի պատճառով ժամանակավորապես որակազրկված մարզիկների անունները:
Հռիփսիմե Խուրշուդյանը ժամանակավորապես որակազրկվել է
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 21 հունիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Ցուցակում է նաեւԵվրոպայի կրկնակի չեմպիոն, Լոնդոնի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Հռիփսիմե Խուրշուդյանը:
Խուրշուդյանի դոպինգ թեստի պատասխանում հայտնաբերվել է արգելված խթանիչ համարվող ստանոզոլոլ: Նմուշը 2008թ. Պեկինի Օլիմպիական խաղերի ժամանակ անցած դոպինգ թեստից է: Խուրշուդյանը ժամանակավորապես որակազրկվել է եւ չի կարող մասնակցել մրցաշարերի: Միջազգային օլիմպիական կոմիտեն ու Ծանրամարտի միջազգային ֆեդերացիան այդ հարցով վերջնական որոշում կկայացնեն գործն ուսումնասիրելուց եւ դոպինգ թեստի երկրորդ նմուշը ստուգելուց հետո:
Հիշեցնենք, որ Հռիփսիմե Խուրշուդյանը կանանց Հայաստանի հավաքականի կազմում պետք է մասնակցեր այս ամռանը Ռիո դե Ժանեյրոյում կայանալիք Օլիմպիական խաղերին: