Ղարաբաղ Տելեկոմը զգուշացնում է իր բաժանորդներին միջազգային անծանոթ հեռախոսահամարներից զանգեր կամ SMS հաղորդագրություններ ստանալու դեպքում՝ չպատասխանել:
Ղարաբաղ Տելեկոմը հորդորում է չպատասխանել միջազգային անծանոթ հեռախոսահամարներից ստացած զանգերին և SMS հաղորդագրություններին
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 16 ապրիլի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Ղարաբաղ Տելեկոմի հաղորդագրության մեջ ասված է.
«Հարգելի՛ բաժանորդներ,
Ղարաբաղ Տելեկոմը զգուշացնում է ձեզ միջազգային անծանոթ հեռախոսահամարներից զանգեր կամ SMS հաղորդագրություններ ստանալու դեպքում չպատասխանել և պատասխան զանգ չկատարել:
Ինչպես նաև խնդրում ենք հեռախոսով կամ համացանցում չքննարկել ոչ մի տեղեկություն ԼՂՀ-ում տիրող ներկա իրավիճակի, մարդկանց, վայրերի, իրադարձությունների մասին»: