«Ղարաբաղ Տելեկոմ» փակ բաժնետիրական ընկերությունը հայտարարում է ժամանակակից օպտիկամանրաթելային և բջջային տեխնոլոգիայի վրա հիմնված, տան համար լավագույն լուծում համարվող «Ընտանեկան» փաթեթի մեկնարկի մասին, որը ներառում է IP հեռուստատեսություն, ֆիքսված համացանց, ֆիքսված հեռախոսակապ, ինչպես նաև բջջային հեռախոսակապ: Չորս ծառայություն՝ մեկ փաթեթում:
«Ղարաբաղ Տելեկոմ»-ը հուլիսի 8-ից հանդես է եկել «Ընտանեկան» փաթեթ նոր առաջարկով
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 8 հուլիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Ինչպես «Արցախպրես»-ին տեղեկացրին ընկերության մամլո ծառայությունից «Ղարաբաղ Տելեկոմ»-ի ողջ գործունեության ընթացքում այս կարևոր իրադարձությունը նշանավորվում է որպես նշանակալից շրջադարձ երկրի տեխնոլոգիական ոլորտում, որն իր լուծումն է ստացել օպտիկամանրաթելային և բջջային տեխնոլոգիաների միջոցով:
Այսուհետ, օպիտկամանրաթելային կապի բոլոր նոր և առկա բաժանորդները հնարավորություն կստանան բաժանորդագրվել «Ընտանեկան» փաթեթին և մատչելի սակագներով ստանալ մինչև 150 թվային հեռուստաալիք, գերարագ համացանց, ֆիքսված հեռախոսակապ և բջջային հեռախոսակապ: Ավելին, Ղարաբաղ Տելեկոմի կողմից առաջարկվող IP հեռուստատեսություն ծառայությունն ապահովում է գերժամանակակից հնարավորություններով օժտված բարձրորակ հեռարձակում հեռուստաալիքների լայն շրջանակով:
Դրա շնորհիվ բաժանորդները կարող են դիտել բաց թողնված հաղորդումը կամ ֆիլմը, դադարեցնել ուղիղ եթերը և որոշ ժամանակ անց վերսկսել այն, ինչպես նաև դիտել ընթացիկ հաղորդումը սկզբից:
Աղբյուրի հաղորդմամբ` ծառայությունը հասանելի է երեք տարբերակով, ինչը բաժանորդներին հնարավորություն է տալիս ընտրել իրենց պահանջներին առավելագույնս համապատասխանող փաթեթը:
Հավելյալ հեռուստաալիքների ձեռքբերման արժեքը կկազմի 100 ալիք՝ 1,500 ՀՀ դրամ և 50 ալիք՝ 1,000 ՀՀ դրամ համապատասխանաբար: Վերոնշյալ ամսավճարները ներառում են Set Top Box և Eltex սարքավորումների օգտագործումը՝ առանց հավելյալ գումարի: Միանգամյա տեղադրումը, ակտիվացումը և ստուգումը կազմում է 7,000 ՀՀ դրամ, որը պետք է վճարվի պայմանագրի կնքման պահից: Վերոնշյալ բոլոր վճարները ներառում են ԱԱՀ:
Բջջային ցանցում տրամադրվող րոպեները կգործեն միայն կանխավճարային հեռախոսահամարների համար: Տվյալ րոպեներից օգտվելու համար բաժանորդները կարող են փոխել իրենց հետվճարային հեռախոսահամարը կանխավճարայինի: Տրամադրվող րոպեները չեն գործում ռոումինգում: Իսկ րոպեների մնացորդի մասին տեղեկանալու համար անհրաժեշտ է հավաքել՝ *124#: Ֆիքսված և բջջային հեռախոսակապերի համար տրամադրված րոպեները սպառելուց հետո կգործեն հաստատված սակագները:
Ի դեպ, որպես նվեր Ղարաբաղ Տելեկոմից անվճար կստանան բրոնզե, արծաթե կամ ոսկե կարգավիճակի կանխավճարային հեռախոսահամար, ինչպես նաև USB-մոդեմ:
Այս նորամուծությամբ Ղարաբաղ Տելեկոմը իր ծառայությունների ցանկը համալրում է լայնաշերտ համացանցով՝ ապահովելով իր բաժանորդներին ընտրության և հարմարավետության նոր հնարավորություններով: