ԵԽԽՎ նախագահ Պեդրո Ագրամունտը Լեռնային Ղարաբաղում լարվածության թուլացման կոչ է արել։
ԵԽԽՎ նախագահ-ը կոչ է արել հարգել Ղարաբաղում հրադադարի ռեժիմը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 18 ապրիլի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: ԵԽԽՎ գարնանային նստաշրջանի բացմանը Ագրամունտը ափսոսանք է հայտնել շփման գծում բռնության աճի կապակցությամբ եւ կողմերին կոչ է արել պահպանել հրադադարի ռեժիմը։
ԵԽԽՎ ղեկավարը նշել է, որ թեպետ Եվրոպայի խորհուրդը ղարաբաղյան հակամարտությանը միջամտելու մանդատ չունի, ինքը կարծում է, որ խորհրդարանական դիվանագիտությունը կարող է օգնել։
Նա նաեւ կոչ է արել վստահության կամուրջներ կառուցել խնդրի կարգավորման կառուցողական քննարկումների համար։