Կառավարության հատուկ հաշվեհամարին է փոխանցվել, ընդհանուր առմամբ, 3.317 մլրդ դրամ, իսկ ապրիլի 20-ին՝ 45 մլն դրամ
Արցախի Հանրապետության կառավարության կողմից բացված հատուկ հաշվեհամարին ապրիլի 4-20 ժամանակահատվածում 4,350 իրավաբանական և ֆիզիկական անձանց կողմից փոխանցվել է, ընդհանուր առմամբ, 3,317,677,639 դրամ՝ ներառյալ արտարժույթով փոխանցումները, իսկ միայն ապրիլի 20-ին՝ 45,894,276 դրամ՝ փոխանցված 155 անձանց կողմից:
Կառավարության հատուկ հաշվեհամարին է փոխանցվել, ընդհանուր առմամբ, 3.317 մլրդ դրամ, իսկ ապրիլի 20-ին՝ 45 մլն դրամ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 21 ապրիլի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Հիշեցնենք, որ ողջ գումարն ուղղվելու է պաշտպանության բանակի մարտունակության հետագա ամրապնդմանը: Կառավարությունը, Արցախի ողջ բնակչության անունից, իր խորին շնորհակալությունն է հայտնում բոլոր նվիրատուներին՝ հավաստիացնելով, որ յուրաքանչյուր լումա էական նշանակություն է ունենալու Արցախի անվտանգության ապահովման գործում:
Տեղեկացնենք, որ ԼՂՀ ֆինանսների նախարարության կայքում գործում է վիրտուալ POS-տերմինալ, որի միջոցով հնարավոր է վիզա, մասթեր և արքա քարտերով առցանց փոխանցումներ կատարել: Տերմինալի էջի հղումը՝ ստորև.