G7-ի երկրները պայմանավորվել են ավելի ակտիվորեն միջոցներ ներդնել նավթագազային ոլորտի զարգացման գործում։
G7-ի երկրները պայմանավորվել են ներդրում կատարել նավթագազային ոլորտի զարգացման գործում
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 2 մայիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին ասվում է G7-ի էներգետիկայի նախարարների համատեղ հայտարարության մեջ, որն ընդունվել է ճապոնական Կիտակյուսյու քաղաքում անցկացված երկօրյա հանդիպման արդյունքներով։ Այս մասին հայտնում է TASS գործակալությունը։
«Մենք ընդգծում ենք այդ ոլորտներում կայուն աճող ներդրումների կարևորությունը, որոնք երկարաժամկետ հեռանկարում կապահովեն էներգետիկ մատակարարումների անվտանգությունն ու կայունությունը և կնպաստեն գլոբալ տնտեսական աճին»,- նշվում է փաստաթղթում։
G7-ի էներգետիկայի նախարարների կարծիքով՝ ներդրումների ակտիվացումը էներգակիրների ընթացիկ գների և դրանց տատանողականության ֆոնին անհրաժեշտ է ապագայում համաշխարհային տնտեսության զարգացման հնարավոր ռիսկերի նվազեցման համար։
G7-ի էներգետիկայի նախարարների հանդիպումը դարձել է մայիսի վերջին Ճապոնիայում կայանալիք G7-ի գագաթնաժողովի նախաշեմին անցկացվող նախարարական հանդիպումների հերթական փուլը։