Artsakhpress

Միջազգային

Մոգերինի. ԵՄ-ն վճռական է՝ աջակցել մտքի եւ ազատ արտահայտման իրավունքներին

ԵՄ-ն հանձնառու է շարունակել խոսքի եւ մտքի ազատության պաշտպանոթյունն ու խթանումը ամբողջ աշխարհում:

Մոգերինի. ԵՄ-ն վճռական է՝ աջակցել մտքի եւ ազատ արտահայտման իրավունքներին

Մոգերինի. ԵՄ-ն վճռական է՝ աջակցել մտքի եւ ազատ արտահայտման իրավունքներին

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 3 մայիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին այսօր՝ մայիսի 3-ին՝ Մամուլի ազատության համաշխարհային օրվա առթիվ, ԵՄ անունից հայտարարել է ԵՄ արտաքին գործերի եւ անվտանգության հարցերի բարձրագույն ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինին:

Նա, մասնավորապես, նշել է.

«Այսօր նշվում է Մամուլի ազատության համաշխարհային օրը: Վինդհուկի հռչակագրի 25-ամյակի կապակցությամբ՝ ԵՄ-ն ցանկանում է վկայակոչել հետեւյալ սկզբունքը. «Ազատ, անկախ եւ բազմակարծ մամուլի հաստատումը, պահպանումն ու խթանումը   հանդիսանում են հասարակության ներսում ժողովրդավարության հաստատման ու զարգացման, ինչպես նաեւ պետության տնտեսական զարգացման կարեւորագույն հենասյուները»:

Մտքի եւ արտահայտման ազատության իրավունքը ներառում է տեղեկություններ  փնտրելու, ստանալու եւ տարածելու ազատությունը, որպես ժողովրդավարական կառավարման եւ զարգացման առանցքային բաղադրիչ: Անհրաժեշտ է, որ մարդիկ  լիարժեք տեղեկացված լինեն, որպեսզի ձեւակերպեն իրենց կարծիքը եւ մասնակցեն իրենց իսկ կյանքի վրա ազդող որոշումների կայացման գործընթացներում: Խոսքի ազատությունը,  միաժամանակ, նպաստում է ավելի լավ կառավարմանը՝ հանրային հարցերի շուրջ թափանցիկության բարձրացման միջոցով եւ ծառայելով, որպես կառավարություններին հաշվետու դարձնելու գործիք, մասնավորապես այն դեպքերում, երբ տեղեկատվության մատչելիության շնորհիվ բացահայտվում են մարդու իրավունքների խախտումներ կամ կոռուպցիոն դեպքեր:

Տեղեկատվության մատչելիությունը կարող է ծառայել արդարության եւ փոխհատուցման  խթանմանը՝ հատկապես մարդու իրավունքների կոպիտ խախտումների բացահայտմանը հաջորդող փուլերում:

ԵՄ-ն հանձնառու է շարունակել խոսքի եւ մտքի ազատության պաշտպանոթյունն ու խթանումը ամբողջ աշխարհում՝ ոչ միայն օֆլայն ռեժիմում, այլ նաեւ կիբեռտարածքում եւ տեղեկատվական հաղորդակցման այլ տեխնոլոգիաներով՝ 2014 թվականին հաստատված   «Օնլայն եւ օֆլայն  եղանակով արտահայտվելու ազատության վերաբերյալ ԵՄ մարդու իրավունքների ուղենիշներին» համահունչ:

Փաստաթուղթը դատապարտում է վերջին շրջանում ավելացող ահաբեկումներն ու բռնության դրսեւորումները լրագրողների, մարդու իրավապաշտպանների, լրատվամիջոցների  ներկայացուցիչների ու այլ անհատների նկատմամբ աշխարհի տարբեր երկրներում ՝ օնլայն եւ օֆլայն եղանակով ազատ արտահայտվելու իրենց իրավունքի իրացման համար:

Բացահայտ բռնությունից բացի, ԵՄ-ն վճռական է՝ պայքարելու ըննդեմ այն օրենքների եւ պրակտիակայի, որոնց միջոցով հարկադրվում է գրաքննությունը, խրախուսվում են ինքնագրաքննություն կամ որոնց միջոցով նախատեսվում են իրավական պատիժներ, այդ թվում, քրեական, ֆինանսական եւ վարչական պատժամիջոցներ, շուկայական իրավասությունների չարաշահումներ եւ տնտեսական վատ պայմաններ:

ԵՄ-ն վերահաստատում է վճռականությունը՝ աջակցելու եւ խթանելու մտքի եւ ազատ արտահայտման իրավունքները, որպես իրավունքներ, որոնք պետք է իրացվեն բոլորի կողմից ամենուր՝ հավասարության, խտրականության բացառման եւ համընդհանրության սկզբունքով՝ ցանկացած լրատվամիջոցներով, անկախ պետական սահմաններից:


     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search