Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իլգար Մամեդովը կորցրել է պատգամավոր ընտրվելու իրավունքը:
Իլգար Մամեդովը կորցրել է պատգամավոր ընտրվելու իրավունքը. Ադրբեջանի ԿԸՀ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 5 մայիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այդ մասին հայտարարել է Ադրբեջանի ԿԸՀ հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Շահին Ասադլին:
Մեկնաբանելով այն, որ REAL շարժման առաջնորդ Իլգար Մամեդովը իր թեկնածությունն է առաջադրել Աղդաշի շրջանի ընտրական օկրուգներից մեկում՝ Ասադլին հայտարարել է, որ նրա թեկնածությունը հաստատվել է ապրիլի 28-ին, սակայն այդ ժամանակ Մամեդովն ունեցել է պասիվ ընտրական իրավունք:
Ասադլին նկատել է, որ դրա հաջորդ օրը՝ ապրիլի 29-ին, ուժի մեջ է մտել Շաքիի վերաքննիչ դատարանի որոշումը, որով և Մամեդովը զրկվել է պասիվ ընտրական իրավունքից: Ավելի վաղ նույն շրջանի դատարանը Մամեդովին դատապարտել էր 7 տարվա ազատազրկման: