Հադրութի միջնակարգ դպրոցում դասերը ապրիլյան լարվածության օրերին մեկ ժամով էլ չեն ընդհատվել:
Հադրութի դպրոցում դասերը մեկ ժամով էլ չեն ընդհատվել
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 7 մայիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Քաղաքի միակ դպրոցի միջանցքներում վազվզող երեխաներին նայելիս՝ հասկանում ես, որ սահմանային լարվածությունը դպրոցի պատերից ներս չի մտել:
«Սահմանին մեր տղերքն են կանգնած, մենք պետք է ամուր լինենք: Մենք թիկունքն ենք պահում, իրենք` սահմանը»,- NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասում է 12-րդ դասարանցի Սրբուհի Բալայանը:
Դպրոցում այսօր սովորում է շուրջ 550 աշակերտ, նրանցից 50-ը մի քանի օրից կավարտի դպրոցը, բոլորն էլ ապագայի հետ կապված ծրագրեր ունեն:
16- ամյա Տաթեւին Հադրութի դպրոցում բոլորն են ճանաչում. Տաթեւը լավ ձայնային ունի, բոլոր միջոցառումների մենակատարն է, ժողովրդական երգեր է երգում: Չնայած վոկալային լավ տվյալներին` աղջիկը որոշել է քանոնահարուհի դառնալ:
«Հիմա պարապում եմ Հադրութում: Հենց ավարտեմ, գնալու եմ Ստեփանակերտում սովորեմ»,- ասում է Տաթեւը, որը նաեւ ֆուտբոլ է սիրում եւ Սերժ Թանկյանի երգերը: