Գերմանիայի արտաքին գործերի նախարար, ԵԱՀԿ գործող նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը այց կկատարի Ադրբեջան:
Շտայնմայերը կմեկնի Բաքու
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 10 մայիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին հայտնում է ԱՊԱ լրատվական գործակալությունը:
Ըստ գործակալության` Գերմանիայի դաշնային հանրապետության արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի Բաքու առաջիկա այցի մասին հայտարարել է ԳԴՀ-ում Ադրբեջանի դեսպան Փարվիզ Շահբազովը: Նա նշել է, որ այցը ծրագրված է հունիսի վերջին-հուլիսի սկզբին:
Այցի ճշգրիտ ժամկետը հայտնի կդառնա մոտակա օրերին: