Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը և ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին հեռախոսազրույցի ընթացքում ի թիվս այլ հարցերի անդրադարձել են նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը:
Լավրովը և Քերին քննարկել են ԼՂ հակամարտության գոտում ստեղծված իրավիճակը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 11 մայիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այդ մասին հաղորդում է ՌԴ ԱԳ նախարարության պաշտոնական կայքը: «Քննարկվել են Սիրիայում ստեղծված իրավիճակի հաղթահարմանը, հրադադարի ռեժիմի ամրապնդմանն ուղղված քայլերը, ահաբեկչական խմբավորումների դեմ պայքարին վերաբերող հարցեր: Քննարկվել են նաև պաղեստինա-իսրայելական խնդրի կարգավորումը և ղարաբաղյան հակամարտության գոտում ստեղծված իրավիճակը»,- նշված է հաղորդագրության մեջ:
Հեռախոսազրույցը տեղի է ունեցել ամերիկյան կողմի նախաձեռնությամբ: