Գնդակը Թուրքիայի դաշտում է: «Տասս» լրատվական գործակալության փոխանցմամբ` գերմանական «WDR» հեռուստառադիոընկերության կազմակերպած ֆորումի շրջանակներում անդրադառնալով ԵՄ-Թուրքիա հարաբերություններին`նման հայտարարությամբ հանդես է եկել Գերմանիայի արտգործնախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը:
Ֆրանկ-Վալտեր Շտայնմայեր. Գնդակը Թուրքիայի դաշտում է
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 12 մայիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Գերմանիայի արտաքին գերատեսչության ղեկավարի խոսքով` Անկարան պետք է կատարի ԵՄ-ի հետ վիզային ռեժիմի ազատականացման համար ավելի վաղ ստանձնած պարտավորությունները, հայտնում է Panorama.am-ը:
«Գնդակը Թուրքիայի դաշտում է: Եթե նա կատարի իր պարտավորությունները, ապա ես կողմ եմ, որ մենք մեր կողմից կատարենք վիզային ռեժիմի ազատականացման գործով ստանձնած պարտավորությունները»,- ասել է նա: