Artsakhpress

Քաղաքական

Սարգսյան-Ալիև հանդիպումը վերակենդանացրեց ԼՂ խնդրի շուրջ բանակցային գործընթացը. «Коммерсантъ»-ի անդրադարձը

Ընթացիկ տարում Հայաստանի ու Ադրբեջանի առաջնորդների առաջին անձնական շփումը, որը տեղի ունեցավ ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում 1994 թվականից ի վեր ամենամասշտաբային ռազմական դիմակայությունից հետո, ստեղծել է նոր ինտրիգ Երևանի և Բաքվի միջև բանակցային գործընթացում, գրում են «Коммерсантъ»-ի հոդվածագիրներ Սերգեյ Ստրոկանը և Կիրիլ Կրիվոշեևը։

Սարգսյան-Ալիև հանդիպումը վերակենդանացրեց ԼՂ խնդրի շուրջ բանակցային գործընթացը. «Коммерсантъ»-ի անդրադարձը

Սարգսյան-Ալիև հանդիպումը վերակենդանացրեց ԼՂ խնդրի շուրջ բանակցային գործընթացը. «Коммерсантъ»-ի անդրադարձը

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 18 մայիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ:Հիշեցնենք, որ Վիեննայում մայիսի 16-ի երեկոյան Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանը և Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևը մասնակցել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների արտաքին գործերի նախարարների նախաձեռնությամբ և մասնակցությամբ տեղի ունեցած քննարկմանը: Հանդիպմանը մասնակցել են երկու երկրների արտաքին գործերի նախարարներ Էդվարդ Նալբանդյանը և Էլմար Մամեդյարովը, դեսպաններ Իգոր Պոպովը (Ռուսաստան), Ջեյմս Ուորլիքը (ԱՄՆ), Պիեռ Անդրիոն (Ֆրանսիա) և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը, հայտնում է թերթ.ամ-ը:

«Коммерсантъ»-ի հարցերին պատասխանած փորձագետները կարծում են, որ քաղաքական կարգավորման հեռանկարները կախված կլինեն նրանից, թե Վիեննայի հանդիպումը կդառնա՞ արդյոք նախաբան բարձր մակարդակով բանակցությունների վերսկսման համար, որոնց մասին Մոսկվան հայտարարել էր դեռ ապրիլին:

Ավստրիայի մայրաքաղաքը Մերձավոր Արևելքում, Հյուսիսային Աֆրիկայում և Անդրկովկասում ճգնաժամերի քննարկման համար բանակցային հարթակ դարձնելուն նպաստել են ոչ միայն ժամանակային առումով համընկած Սիրիայի և Լիբիայի հարցերով բազմակողմանի բանակցությունները, այլև Վիեննայում Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանկարծակի հայտնվելը:

Նրանց անձնական շփման հեռանկարը մինչև վերջին պահը մշուշոտ էր թվում։

Այնուամենայնիվ, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները մայիսի 12-ին համատեղ հայտարարություն են տարածել՝ հիշեցնելով Լեռնային Ղարաբաղի խնդրի երեք կետերի՝ հրադադարի ու վստահության ամրապնդման և խաղաղ կարգավորման սկզբունքների համաձայնեցման հարցերը քննարկելու նպատակով բանակցային սեղանի շուրջ անհապաղ վերադառնալու անհրաժեշտության մասին:

Հանդիպման արդյունքում կողմերը պայմանավորվեցին Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հովանու ներքո անհետ կորածների վերաբերյալ տեղեկություններ փոխանակելու, ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի լիազորություններն ընդլայնելու և կրկին հունիսին հանդիպելու մասին, սակայն նախագահների հաջորդ հանդիպման ոչ հստակ ամսաթիվը, ոչ վայրը հայտնի չեն: 

Ադրբեջանի նախագահը պաշտոնական հայտարարություններ չարեց Վիեննայի հանդիպման արդյունքներով՝ ի տարբերություն ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի:

Այնուամենայնիվ, «Հարավային Կովկաս» քաղաքագետների ակումբի ղեկավար Իլգար Վելիզադեն հայտնել է, որ առկա է «զգուշավոր լավատեսություն», որը կայանում է «մեծ արյունահեղությունից խուսափելու» ցանկության մեջ: «Նման մոտեցում են ցույց տալիս ինչպես Մինսկի խմբի համանախագահները, այնպես էլ հենց հակամարտության կողմերը»,- ասել է նա։

Այնուամենայնիվ, ադրբեջանցի փորձագետն ուշադրություն է հրավիրել ԼՂ հարցով պահպանվող Երևանի և Բաքվի միջև «հիմնարար տարաձայնությունների» վրա: «Բանակցությունների հերթական տապալման հետևանքը կարող է լինել ճակատում հերթական սրացումը»,- հավելել է ադրբեջանցի փորձագետը:

Իր հերթին՝ հայ քաղաքագետ, Կովկասի ինստիտուտի տնօրենի տեղակալ Սերգեյ Մինասյանը որպես Վիեննայի հանդիպման նպատակ է նշել կողմերի միջև վստահության վերադարձը և սահմանին լարվածության նվազեցումը:

Սերգեյ Մինասյանը նույնպես հանդիպման արդյունքներին իր վերաբերմունքը բնորոշել է որպես «շատ զգուշավոր լավատեսություն»:

«Ապրիլյան սրացումից հետո Ադրբեջանը գուցեև զուտ ձևական, բայց այնուամենայնիվ պատրաստակամություն է հայտնել սկսել առարկայական քննարկումը»,- կարծում է Սերգեյ Մինասյանը:

«Եթե ամսվա ընթացքում, մինչև նախագահների հաջորդ հանդիպումը, վստահության միջոցների ներդրման մեխանիզմն իրականացվի, կարելի է խոսել իրական բանակցային գործընթացի մեկնարկի մասին»,- ասել է փորձագետը՝ հավելելով, սակայն, որ այդ գործընթացը կարող է տևել «տարիներ, եթե ոչ տասնամյակներ»:

Միջազգային հարցերով ռուսական խորհրդի փորձագետ Սերգեյ Մարկեդոնովը կարծում է, որ Լեռնային Ղարաբաղի հարցով բանակցություններում բեկման մասին խոսելը դեռ վաղ է։ Նա նշել է, որ հակամարտության սառեցումը դեռ կայուն չէ, սակայն, նրա կարծիքով, խնդիրը լուծելու դիվանագիտական փորձերը կշարունակվեն:


     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search