ԱԺ ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովի նիստը՝ Ռուսլան Իսրայելյանի նախագահությամբ, մայիսի 26-ին ամփոփել է «ԼՂՀ 2015թ. պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության նախնական քննարկումները:
ԱԺ մշտական հանձնաժողովներում ավարտվել են «ԼՂՀ 2015թ. պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության քննարկումները
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 26 մայիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Նիստին ներկա էր նաև ԼՂՀ ֆինանսների նախարար Սպարտակ Թևոսյանը:
Գլխադասային հանձնաժողովի նախագահը բյուջեի կատարողականի քննարկումներն արդյունավետ է գնահատել և նշել, որ պատգամավորներն այս անգամ ավելի ակտիվ մասնակցություն են ցուցաբերել:
Հանձնաժողովի անդամները բյուջեի կատարողականի և դրա քննարկումների վերաբերյալ առաջարկություննե
ԱԺ կանոնակարգի համաձայն, «ԼՂՀ 2015թ. պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվությունը, նախնական քննարկումներից հետո, մտցվում է խորհրդարանի լիագումար նիստի օրակարգ: