Ամերիկայի հայկական թանգարանը կարող է որպես պետական աջակցություն 5 մլն դոլար ստանալ Գլենդեյլի կենտրոնում շինարարության համար:
Ամերիկայի հայկական թանգարանը կարող է 5 մլն դոլար ստանալ Գլենդեյլում շենք կառուցելու համար
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 27 մայիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Ասամբլեայի անդամ Ադրին Նազարյանը նախագծի համար միջոցները ծրագրել է հաջորդ բյուջեում, որը առայսօր չի հաստատվել ու չի ստորագրվել նահանգապետ Ջերի Բրաունի կողմից:
Թանգարանի հիմնադրամը 2014-ին առաջին անգամ առաջարկեց 30 հազար քառակուսի ֆուտ մակերեսով շենք կառուցել հայ, նաեւ օտարազգի նկարիչների նկարները պահելու համար, հայտնում է Los Angeles Times–ը:
«Այս թանգարանը կարող է դառնալ ընդհանուր հայտարարի նման մի բան միջմշակութային հարաբերությունների հետագա զարգացման համար»,- հայտնել է Նազարյանը պարբերականի հետ զրույցում:
Թանգարանի ներկայացուցիչները խնդրել են իրենց 5 մլն դոլար հատկացնել շինարարության համար, մնացած ծախսերը կհոգան դրամահավաքի ու բարեգործական փոխանցումների հաշվին:
Թանգարանին կից նաեւ գորելու է կրթական կենտրոն: