Facebook սոցիալական ցանցի հիմնադիր Մարկ Ցուկերբերգը Միջազգային տիեզերական կայանում գտնվող NASA-ի տիեզերագնացների հետ ուղիղ հեռարձակում կվարի:
Ցուկերբերգը տիեզերքում գտնվող տիեզերագնացների հետ ուղիղ եթեր կվարի
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 28 մայիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այդ մասին տեղեկացնում է NASA-ի պաշտոնական էջը:
Ըստ աղբյուրի, ուղիղ եթերը հնարավոր կլինի կազմակերպել սոցիալական ցանցի նոր ֆունկցիայի շնորհիվ:
Ուղիղ եթերը տեղի կունենա հունիսի 1-ին: NASA-ի, ինչպես նաև Եվրոպական տիեզերական գործակալության ներկայացուցիչները կպատասխանեն սոցիալական ցանցի օգտատերերի հարցերին: