Artsakhpress

Միջազգային

Խադիջա Իսմայիլովա. Իմ ձերբակալությունը թանկ է նստելու Ադրբեջանի իշխանությունների վրա

Ադրբեջանբցի լրագրող և իրավապաշտպան Խաջիդա Իսմայիլովան բանտից ազատ արձակվելուց հետո «BBC»-ի ադրբեջանական ծառայությանը տված հարցազրույցում հայտարարել է, թե Ադրբեջանի իշխանությունները սխալ են գործել իրեն ձերբակալելով և դա նրանց վրա թանկ է նստելու:

Խադիջա Իսմայիլովա. Իմ ձերբակալությունը թանկ է նստելու Ադրբեջանի իշխանությունների վրա

Խադիջա Իսմայիլովա. Իմ ձերբակալությունը թանկ է նստելու Ադրբեջանի իշխանությունների վրա

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 6 հունիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Խաջիդա Իսմայիլովան, ով զրպարտության, հարկերից խուսափելու և իշխանության չարաշահման մեղադրանքներով մեկ ու կես տարի կալանավորված էր, դատարանի վճռով մայիսի 25-ին ազատ է արձակվել: Նրա ազատազրկման  ժամկետը փոխարինվել է պայմանականով:

Panorama.am-ի փոխանցմամբ՝ «BBC»-ի թղթակցի հարցին, թե ինչն է ամենամեծ տպավորությունը թողել Իսմայիլովայի վրա բանտից ազատ արձակվելուց հետո, ադրբեջանցի իրավապաշտպանը պատասխանել է.

«Ադրբեջանը, որը ես տեսա ազատ արձակվելուց հետո.  այն շատ չի տարբերվում այն Ադրբեջանից, որը կար իմ կալանավորվելուց առաջ: Ես բացակայել եմ ընդամենը մեկ ու կես տարի, դա մեծ ժամկետ չէ: Երբ ինձ ձերբակալեցին, Ադրբեջանում արդեն սկսվել էին լայնամասշտաբ բռնաճնշումները իրավապաշտպանների ու լրագրողների նկատմամբ: Իմ մի քանի կոլեգաներ արդեն կալանավորված էին, նրանց թվում՝ երիտասարդ ակտիվիստներ:

Մինչև իմ բանտից դուրս գալը նրանցից ոմանք ազատ են արձակվել, սակայն ինստիտուցիոնալ բռնաճնշումները շարունակվում են, և ավելի քան 80 քաղբանտարկյալներ շարունակում են մնալ բանտերում: Երկրում դեռևս պահպանվում է դիկտատուրան, երկրում շարունակում են մարդկանց ձերբակալել: Իմ ազատ արձակվելու օրը կալանավորվել են երկու երիտասար ակտիվիստներ, իսկ դրանից երկու օր առաջ՝  ևս երկու հոգի են ձերբակալվել, ում կտտանքների են ենթարկել: Այսինքն՝ մարդու իրավունքների պաշտպանության բնագավառում Ադրբեջանում շատ բան չի փոխվել»:

Խոսելով տնտեսական ճգնաժամի մասին՝ Իսմայիլովան նշել է, որ դրա հետևանքները տեսանելի են անգամ ադրբեջանական բանտերում:

«Կալանքի տակ իմ գտնվելու ժամանակ Ադրբեջանում սկսվեց տնտեսական ճգնաժամը, սակայն  չէի ասի, թե բանտում գտնվելու շնորհիվ ես չեմ զգացել դրա հետևանքները, քանի որ մանաթի վերջին արժեզրկումից հետո բանտարկյալներին իրենց հարազատների կողմից ուղարկվող ծանրոցների քանակը կտրուկ կրճատվեց:

Այսինքն՝ ճգնաժամը զգացվում է անգամ բանտում: Բոլորը հասկանում էին, թե ինչ է կատարվում երկրում, չնայած այնտեղ ինֆորմացիայի միակ աղբյուրը թույլատրելի հեռուստաալիքներն են, որոնց ներկայացնում են իրականության առավել տանելի ու մեղմացված պատկերը:»

Խոսելով իր դատապաշտպանի՝Ամալ Քլունիի հետ իր հետագա անելիքների մասին՝Խաջիդա Իսմայիլովան նշել է.

«Իմ ազատ արձակվելուց անմիջապես հետո Ամալ Քլունին  զանգահարեց ինձ։ Նա, իհարկե, շատ ուրախ էր այդ առթիվ: Հետո մենք մի քանի անգամ ևս խոսել ենք և շատ լուրջ ենք տրամադրված Մարդու իրավունքների Եվրոպական դատարան դիմելու հարցում, քանի որ ցանկանում եմ բողոքարկել դատարանի որոշումը՝ իմ մեղադրանքների մի մասը ուժի մեջ թողնելու մասին: Ուզում եմ ամբողջովին արդարացվել:

Պետք է հասնեմ նրան, որ Ադրբեջանի կառավարությունը պատասխանատվություն կրի ինձ մեկ ու կես տարի ազատազրկելու և այդ անօրինական մեղադրանքները ներկայացնելու համար:

Ամալ Քլունին անպայման ներկայացնելու է իմ շահերը ՄԻԵԴ-ում: Նա արդեն իսկ իմ շահերն է ներկայացնում Եվրոպական դատարանում մեկ այլ գործով, որը կապված է դատից առաջ իմ ձերբակալության հետ: Ամալ Քլունին ներկայացնելու է իմ շահերը մի շարք այլ փաստաբանների հետ միասին, ովքեր ներկայացնում են ինձ տեղական և եվրոպական դատարաններում:

Հարցին, թե ինչը ստիպեց Ադրբեջանի իշխանություններին ազատ արձակել իրեն, Խաջիդա Իսմայիլովան պատասխանել է.

«Իմ կարծիքով՝ դա բխում էր հենց նրանց շահերից, քանի որ ինձ ձերբակալելու նպատակը քննադատությունից ազատվելն էր, ինչը նրանց չհաջողվեց: Նրանց կոռումպացված գործունեության շուրջ հետաքննությունները ևս նվազելու փոխարեն ավելացան:

Եթե կառավարությունը թաքցնելու բան ունի, իսկ այդ ամենը չբացահայտվելու համար իշխանությունները պատրաստ են ձերբակալել անգամ լրագրողի, ապա դա անխուսափելիորեն մեծ  ուշադրոթյուն կգրավի, և այդպես էլ եղավ: Տարօրինակ է, որ Ադրբեջանի կառավարությունը այս ռիսկերը հաշվի չէր առել ինձ ձերբակալելիս:

Ամեն դեպքում ինձ բանտում պահելն ավելի թանկ էր նստում Ադրբեջանի իշխանությունների վրա, քան իմ ազատությունը:

Ես պատրաստվում եմ բողոքարկել նրանց որոշումն ու անել իմ ուժերից կախված ամեն ինչ, որպեսզի սա Ադրբեջանի իշխանությունների վրա շատ թանկ նստի: Ոչ թե նրա համար, որ վրեժ լուծեմ ինձ հետ կատարվածի համար, այլ որպեսզի ապագայում նման բան տեղի չունենա ուրիշների հետ»:


     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search