Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հունիսի 27-ին ընդունել է Գլենդելի քաղաքային խորհրդի անդամ Զարեհ Սինանյանին եւ Կալիֆորնիայի հասարակական-քաղաքական գործիչ Էնթոնի Պորտանտինոյին:
Նախագահ Սահակյանի մոտ քննարկվել են Կալիֆորնիա-Արցախ հարաբերություններին վերաբերող մի շարք հարցեր
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 27 հունիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին հաղորդում են ԼՂՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից: Քննարկվել են Կալիֆորնիա-Արցախ հարաբերություններին վերաբերող մի շարք հարցեր:
Նախագահ Սահակյանը կարեւորել է նման այցելություններն ու հանդիպումները՝ դրանք համարելով երկկողմ կապերի զարգացման եւ համատեղ ծրագրերի հաջող իրականացման արդյունավետ միջոց: