Թուրքիայի իշխանությունները ԱՄՆ իշխանություններից օգնություն են խնդրել Ստամբուլում ահաբեկչությունների կազմակերպման մեջ կասկածվող Ահմեդ Չաթաեւին գտնելու հարցում:
WSJ. Թուրքիան ԱՄՆ-ից օգնություն է խնդրել Ստամբուլում ահաբեկչության ենթադրյալ կազմակերպչին գտնելու հարցում
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 2 հուլիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին հայտնել է ԱՄՆ բարձրաստիճան աղբյուրը, գրում է The Wall Street Journal –ը:
Աղբյուրի խոսքով, ամերիկյան հատուկ ծառայությունների տվյալներով, Չաթաեւն է կազմակերպել Ստամբուլի օդանավակայանի երեք ահաբեկչությունները: Պարբերականը նշում է, որ Թուրքիայի իշխանությունների կարծիքով օդանավակայանում պայթյուններ կազմակերպողները ծագումով նախկին ԽՍՀՄ երկրներից են:
Մինչ այդ հայտնել էին, որ Ստամբուլում երկու ահաբեկիչների մոտ Ռուսաստանի անձնագրեր էին գտել:
ԱՄՆ-ում հայտնել են, որ Ստամբուլում ահաբեկչության մեջ կասկածվող, ծագումով Չեչնիայից Ահմեդ Չաթաեւը «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության «պատերազմի նախարարությունից» է, հայտնում է Gazeta-ն: