Ադրբեջանի իշխանություններն օգոստոսին ակնկալում են Իրանի նախագահ Հասան Ռոհանիի այցը Բաքու:
Օգոստոսին ակնկալվում է Հասան Ռոհանիի այցը Բաքու
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 5 հուլիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Ինչպես տեղեկացնում է РИА Новостиգործակալությունը, այդ մասին հայտնել է Ադրբեջանի նախագահի մամուլի ծառայությունը:
«Երեքշաբթի հեռախոսազրույց է կայացել Իրանի նախագահ Հասան Ռոհանիի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի միջև մուսուլմանական տոնի՝ Ռամադանի առիթով: Ադրբեջանի նախագահը զրույցի ընթացքում հայտարարել է, որ օգոստոսին Իրանի նախագահի այցն Ադրբեջան նոր խթան կհանդիսանա երկկողմ հարաբերությունների զարգացման համար»,-ասված է Ադրբեջանի նախագահի մամուլի ծառայության տարածած հաղորդագրության մեջ:
Ավելի վաղ ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հաղորդել էր, որ Կրեմլում հաստատում են Ռուսաստանի, Իրանի և Ադրբեջանի նախագահների եռակողմ հանդիպումը Բաքվում՝ տարվա երկրորդ կեսի սկզբին: