Իրանի նախագահ Հասան Ռոհանին Չմիավորման շարժման անդամ երկրների ղեկավարների համաժողովին մասնակցելու նպատակով վաղը կմեկնի Վենեսուելա,-հաղորդում է իրանական «Թասնիմ» լրատվական գործակալությունը:
Հասան Ռոհանին Կուբա կատարելիք այցի շրջանակներում կհանդիպի Ֆիդել Կաստրոյին
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 15 սեպտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Իրանական աղբյուրի փոխանցմամբ՝ Իրանի նախագահը Վենեսուելայում նախատեսված համաժողովի ավարտից հետո Կուբայի նախագահի հրավերով կմեկնի Հավանա:
Կուբա կատարելիք այցի շրջանակներում Հասան Ռոհանին հանդիպում կունենա Կուբայի հեղափոխական առաջնորդ Ֆիդել Կաստրոյի հետ:
Իրանի նախագահը Կուբայից կուղևորվի Նյու Յորք՝ մասնակցելու ՄԱԿ-ի ԳԱ 71-րդ նստաշրջանին: