Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը նվիրված «Թևանիկ» ֆիլմը ևս մեկ միջազգային մրցանակի է արժանացել` հաղթելով Hollywood International Moving Pictures Film Festival 2016 կինոփառատոնում:
«Թևանիկ» ֆիլմը լավագույնն է ճանաչվել հոլիվուդյան կինոփառատոնում (ֆոտո)
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 7 հուլիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Ֆիլմի ռեժիսոր Ջիվան Ավետիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ ֆիլմը հաղթող է ճանաչվել «Լավագույն օտարալեզու ֆիլմ» անվանակարգում:
Արցախյան պատերազմին նվիրված «Թևանիկը» եռապատումը ներկայացնում է համագյուղացի երեք 14-ամյա պատանիների ճակատագիրը, նրանց կյանքի մեկ օրը: Դեպքերը կատարվում են նույն գյուղում:
«Շնորհակալություն ֆիլմի ստեղծագործական և դերասանական կազմին` այսպիսի գեղեցիկ ֆիլմ արարելու համար։ Շնորհավոր հաղթանակի կապակցությամբ»,- գրել է ռեժիսորը։