Artsakhpress

Մշակույթ

Արցախյան ազատամարտի մասին պատմող «Թևանիկ» ֆիլմում կհնչի լիտվացի կոմպոզիտորի երաժշտությունը

Արցախյան ազատամարտի մասին հայ-լիտվական համատեղ արտադրությամբ ստեղծվող նոր «Թևանիկ» ֆիլմը էկրաններին կհայտնվի այս տարվա մայիսին:

Արցախյան ազատամարտի մասին պատմող «Թևանիկ» ֆիլմում կհնչի լիտվացի կոմպոզիտորի երաժշտությունը

Արցախյան ազատամարտի մասին պատմող «Թևանիկ» ֆիլմում կհնչի լիտվացի կոմպոզիտորի երաժշտությունը

Արցախյան ազատամարտի մասին հայ-լիտվական համատեղ արտադրությամբ ստեղծվող նոր «Թևանիկ» ֆիլմը էկրաններին կհայտնվի այս տարվա մայիսին: Ռեժիսոր Ջիվան Ավետիսյանի` հայ ժողովրդի հերոսական էջերից մեկը նկարագրող նոր ֆիլմը պատմություն է երեք պատանիների մասին, ովքեր բնավ չեն պատկերացնում, թե ինչ է պատերազմը: «Ֆիլմը ներկայացնում է արցախյան ազատամարտի տարիները` մասնավորապես սկզբնական շրջանը, երբ պատերազմը դեռ կախված էր մարդկանց գլխին և մարդիկ ամբողջությամբ պատերազմի մեջ չէին: Ֆիլմը պատմում է երեք` 14 տարեկան պատանիների մասին, որոնք ևս մեծահասակների պես, բնավ չեն պատկերացնում, թե ինչ է պատերազմը: Անկախ իրենց կամքից` նրանք պատերազմի դաժան դրոշմը կրում են իրենց վրա` տարբեր կերպ: Ֆիլմի հերոսներից մեկը մեկ օր առաջ շինական էր, մյուսը` ուսուցիչ, մեկ ուրիշը` գյուղատնտես և այլ մասնագիտության տեր: Բայց հետո բոլորը համախմբվում են խրամատում: Պատերազմ է: Պատերազմ, որի մասին իրենք էլ պատկերացում չունեն և չեն էլ հասցնում ըմբռնել` ինչ է դա: Պատերազմի դաժանությունը շատերի կյանքին վերջ է դնում»,- ինչպես հաղորդում է «Արցախպրես»-ը, «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում նշեց Ջիվան Ավետիսյանը:

 «Թևանիկը» նկարահանվել է Առնոլդ Աղաբաբովի համանուն կինոսցենարի վրա: Բացի դրանից, Ջիվան Ավետիսյանը և Կարինե Խոդիկյանը միասին աշխատելով, մեկ պատանու մասին պատմող սցենարին ավելացրել են ևս երկու պատանու պատմություն: «Ստացել ենք ֆիլմ, որը բաղկացած է երեք մասից, սակայն հավատարիմ ենք մնացել բուն պատմությանը: Թևանիկ անունը ղարաբաղցիներին հիշեցնում է հայտնի հերոս Թևանի մասին»,- փաստեց Ավետիսյանը:

 Արցախի մասին տարբեր ֆիլմեր նկարահանած ռեժիսորն այս ստեղծագործությամբ նպատակ ունի մարդկանց ապրելու ցանկություն փոխանցել: Համոզված է` ապրելու ցանկությունը ժխտում է պատերազմը: «Ես պատերազմ եմ տեսել և գիտեմ, թե դա ինչ է: Պատերազմը շատ վատ բան է: Ցավոք, երեխաներն ամենախոցելին են ցանկացած պատերազմում»,- ընդգծեց Ջիվան Ավետիսյանը:  Ֆիլմն ամբողջությամբ նկարահանվել է Արցախում: Նկարահանումները և մոնտաժային աշխատանքներն արդեն ավարտված են: Այժմ աշխատում են կինոնկարի գույնի, ձայնի, հատուկ էֆեկտների, երաժշտության ստեղծման վրա: Մի քանի օրից Հայաստան կժամանի լիտվացի կոմպոզիտոր Յոնաս Յուրկունասը, ով ստեղծագործություն է գրել ֆիլմի համար: Այն կձայնագրվի օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի սիմֆոնիկ նվագախմբի և «Հովեր» երգչախմբի կատարմամբ: Խոսելով «Թևանիկի» դերասանական կազմի մասին` Ավետիսյանն ընդգծեց, որ ֆիլմում նկարահանվել են թե հայաստանաբնակ և թե արցախաբնակ դերասաններ: «Առանձնահատուկ ցանկանում եմ նշել արցախցի դերասաններին`Քաջիկ Հարությունյանին, Մարտին Ալոյանին, Սվետա Թովմասյանին և մյուս բոլորին: Ես սիրում եմ իմ ֆիլմի դերասաններին` անկախ նրանից, թե որտեղից են նրանք` Երևանից, թե Ստեփանակերտից: Այս անգամ ֆիլմը նկարահանելիս ես զգացի, որ արցախցի դերասանները շատ ոգևորված էին, որ Արցախի մասին ֆիլմ է նկարահանվում: Նրանց աչքերում շատ հետաքրքիր բան նկատեցի: Մարդիկ անցել էին այդ ամեն ինչի միջով, սա կարծես իրենց համար երկրորդ կռիվը լիներ: Բայց դա իհարկե չի նշանակում, որ հայաստանյան դերասանները վատն էին»,-հավելեց Ջիվան Ավետիսյանը:

 Ֆիլմը դրամատիկ ավարտ ունի: Ռեժիսորը պարզաբանում է, որ շատ է սիրում դրամաներ: «Պատերազմում դրամաները ակտուալ են: Պատերազմն ինքնին դրամա է: Իհարկե, ֆիլմում կան լուսավոր կետեր, մարդիկ հումոր են անում, կատակում, ծիծաղում են խրամատներում, սիրում են, բայց այս ամենը չի կարող առանց դրամայի լինել: Հանդիսատեսն ինքն իր մեջ ֆիլմից հետո կհասկանա, որ իր թևերն ու կամքը ազատ են»,- ընդգծեց Ավետիսյանը: Ֆիլմը նախատեսված է ներկայացնել Կաննի կինոշուկայում: Այն ստեղծվել է Արցախի կառավարության օժանդակությամբ: Լիտվական կողմը իրականացնելու է աշխատանքներ պատկերի վրա ապահովելով գույն, գրաֆիկա, հատուկ էֆեկտներ և երաժշտություն: Համարտադրող է հանդիսանում Հայաստանի ազգային կինոկենտրոնը:  Ջիվան Ավետիսյանն այժմ նոր նախագծի վրա է աշխատում: Կաննի կինոշուկայի ընթացքում կներկայացնի նոր ֆիլմի նախագիծը` աջակիցներ գտնելու ակնկալիքով: Նոր կինոնկարը կրկին կպատմի Արցախի մասին:  Պատրաստեց Ռոզա Գրիգորյանը

 


     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search